Լրահոս
Հասարակական
17:51
11.12.24
183

15000 գովազդային միջոց է հեռացվել Երևանի փողոցներից

Img default alt hy

2024 թվականին Երևանի փողոցներից հեռացվել է շուրջ 15000 գովազդային միջոց:

«Մայրաքաղաքում մեծ տեղեկատու դաշտով վահանակների 90 տոկոսն արդեն ապամոնտաժվել է: Միջին, փոքր և արտաքին գովազդները մեծ մասամբ համապատասխանեցվել են նոր չափորոշիչներին: 

Երևանի քաղաքապետարանը դաշտը կանոնակարգում է տնտեսվարողների հետ համագործակցելով, վերջիններիս ծանուցելով և վահանակները հեռացնելու գործում աջակցելով»,- ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: