Լրահոս
Հայաստան
17:07
06.04.22
1 054

18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում անցումով անցնող 12-ամյա երեխային Урал-ի վարորդը վրաերթի է ենթարկել

Երեկ՝ ապրիլի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է «shamshyan.com»-ը, ժամը 14։45-ի սահմաններում Ազատամարտիկների փողոցի 49 հասցեի դիմաց Լոռու մարզի բնակիչ 42-ամյա Կարեն Ս․-ն իրա վարած Урал մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող (հետիոտնային զեբրայի վրա) Երևանի բնակիչ 12-ամյա Մարիամ Կ․-ին։

Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։