Լրահոս
Հասարակական
14:18
11.12.24
144

2024-ի նոյեմբերին Հայաստան է այցելել 152,976 զբոսաշրջիկ

Img default alt hy

Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2024 թվականի նոյեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։

Ըստ այդմ՝ 2024 թ. նոյեմբերին Հայաստան այցելել է 152,976 զբոսաշրջիկ։ Կոմիտեն ներկայացրել է նաև նախորդ տարի զբոսաշրջային այցելությունների թիվը, ըստ այդմ՝ 

2023 թ․ նոյեմբերին կազմել է 149,919 մարդ, իսկ 2024 թ․ նոյեմբեր ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (12%) և Իրանից (8%):