Լրահոս
Հասարակական
10:52
19.07.22
122

30-ամյա վարորդը Toyota-ով կողաշրջված վիճակում հայտնվել է հայտնի գործարարի մուտքի մոտ․ կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր, հուլիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Ա․ Գասպարյանը իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Նոր Հաճն քաղաքի սկզբնամասում, «Շողակն» գործարանի հարևանությամբ, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե էլեկտրասյանը, այնհուետև «Ֆլեշ»-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի ամառանոցի մոտ լցված ավազե կույտին և կողաշրջված վիճակում հայտնվել «Ֆլեշի Բարսեղի» ամառանոցի գլխավոր մուտքի մոտ։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա․ Գասպարյանն ու ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Թ․ Սահակյանը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Նոր Հաճնի պոլիկլինիկայի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։