Լրահոս
Իրավական
23:46
14.02.25
647

40-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է ավելի քան 16 գրամ մեթամֆետամինի նմանվող զանգված

Img default alt hy

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի գործընկերների հետ համատեղ:

Հունվարի 30-ին, ժամը 22։50-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի շենքերից մեկի բակում ձերբակալվեցին Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում հաշվառված 40-ամյա մի տղամարդ և երկու երևանցի` 35-ամյա կին ու 42-ամյա տղամարդ: Վերջինիս վարած «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին Մալաթիայի բաժին:

Հարթավանում հաշվառված 40-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ավելի քան 16 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված:

Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

40-ամյա տղամարդը ձերբակալվել է։