-
Քաղաքական
Թուրքական ԱԹՍ-ները երեկ պարեկություն են իրականացրել Հայաստանի և Իրանի սահմանների մոտ
23:4520.06.25 -
Միջազգային
Ժնևում ավարտվել է Իրանի և եվրոպական երեք երկրների միջև բանակցությունների առաջին փուլը
23:1720.06.25 -
Միջազգային
Տասնյակ զոհեր և բազմաթիվ վիրավորներ՝ Թել Ավիվում. Թրամփը սպառնում է «Պլան Բ»-ով
23:0020.06.25 -
Քաղաքական
Վախը՝ Փաշինյանի կակուղ հյուսվածքներում. Սամվել Կարապետյանի նկատմամբ հաշվեհարդարի պատճառը
21:1720.06.25 -
Քաղաքական
Ինքը աջակցությունը կտրելու իրավունք չունի. արցախցիների բողոքի ակցիան՝ կառավարության շենքի մոտ
20:4720.06.25 -
Քաղաքական
Թաքուն օրակարգով Ստամբուլում է Փաշինյանը. Էրդողանը ՀՀ-ի ճակատագի՞րն է որոշելու՝ սուլթանների պալատում
20:1720.06.25 -
Քաղաքական
Ալիևը կրակոցներով է «նշել» Փաշինյանի թուրքական այցը. տուն է վնասվել Ներքին Հանդում
19:4420.06.25 -
Հասարակական
Ընդդիմադիր հայացքներ ունեցող 80 քաղաքացու ձերբակալության մասին է հայտնում իրավապաշտպանը
19:0820.06.25 -
Քաղաքական
Որևէ ճնշում, որևէ վախեցում, որևէ սուտ չի կարող շեղել մեզ մեր ճանապարհից. Սամվել Կարապետյանի կին
18:5020.06.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Փաշինյանը՝ Էրդողանի մոտ. վարչապետի աղմկոտ այցը ի՞նչ կտա Հայաստանին
18:3020.06.25 -
Քաղաքական
Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևորականները հրաժարվել են Ստամբուլում հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ
18:1520.06.25 -
Քաղաքական
Ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցների նկատմամբ. ՀՅԴ
17:1220.06.25 -
Հասարակական
Այս պահին Սրբազան պայքարի կողմնակիցների լայնամասշտաբ ապօրինի ձերբակալություններ են
17:0120.06.25 -
Սոցցանցեր
Մայիս ամսվա աջակցությունը դեռ չենք ստացել, ու չգիտենք կստանանք, թե՝ չէ․ արցախցի
16:4920.06.25
44-օրյա պատերազմի մասին պատմող, 40 մրցանակի արժանացած «Motherland» ֆիլմի ամերիկահայ հեղինակ Վիկ Գերամին Հայաստանում է

Լոս Անջելեսում բնակվող ամերիկահայ լրագրող, ռադիոհաղորդավար և վավերագրող Վիկ Գերամին ապրիլի 4-20-ը Հայաստանում է։ Վերջինս հեղինակել է 44-օրյա ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի մասին պատմող փաստավավերագրական «Motherland» («Մայր Հայրենիք») ֆիլմը, որը բացահայտում է Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության և հայերի դեմ գործած հանցագործությունները, ցեղասպան գործողությունները։
Հայաստան այցելության նպատակն է ներկայացնել Վիկ Գերամիի վերջին տարվա ընթացքում կատարված աշխատանքները:
«Մայր Հայրենիք» ֆիլմը 82 միջազգային կինոփառատոներում ընտրվել է նոմինանտների շարքում, հայտնվել լավագույն ընտրանիներում և պաշտոնապես արժանացել քառասուն (40) մրցանակի։
Թեպետ Վիկ Գերամին ծնվել և մեծացել է ԱՄՆ-ում, բայց սահուն խոսում և շփվում է հայերենով։ Որպես լրագրող և վավերագիր նրա ուսումնասիրության և հետազոտական աշխատանքների հիմնական ուղղություններն են Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական զարգացումները:
Գերամիի սերը հայրենիքի հանդեպ խորացել է, երբ ծնողները նրան երեք տարեկանում Հայաստան են տարել։ Նա հաճախել է հայկական մասնավոր դպրոցներ մինչև 7-րդ դասարան և ուսումնասիրել հայոց պատմություն, գրականություն, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թեման:
Վիկ Գերամին «The Blunt Post»-ի հիմնադիր, խմբագիր-հրատարակիչն է. մրցանակակիր լրագրող, սյունակագիր, մեդիա մեկնաբան։ Նրա վերջին հյուրերն են եղել կոնգրեսական Ադամ Շիֆը, սենատոր Բոբ Մենենդեսը, նահանգապետ Հովարդ Դինը, կոնգրեսականներ Ջեքի Սփեյերը, Քեթի Փորթերը, Բրեդ Շերմանը, Մայք Լևինը, Մաքսին Ուոթերսը, Ջուդի Չուն, Լոս Անջելեսի շրջանային դատախազ Ջորջ Գասկոն:
-
15:37 20.06.25 Հրատարակվել է Հայաստանի առաջին փաստաբանական ուսումնական ձեռնարկը Կարդալ ավելին
-
17:23 13.06.25 Սևամորթ տավուշցին. մարզիչ Սիլվենի պատմությունը ցնցում է Սոչիի կինոփառատոնը Կարդալ ավելին
-
15:00 12.06.25 ԿԳՄՍՆ աշխատակիցները ծանոթացել են Տավուշի հուշարձանների վերականգնման ընթացքին Կարդալ ավելին
-
16:45 11.06.25 Բացվել է «Մարտիրոս Սարյան․ ծանոթ և անծանոթ դեմքեր» ժամանակավոր ցուցադրությունը Կարդալ ավելին