Լրահոս
Արցախ
21:30
08.08.22
116

«Ադրբեջանցին արդեն ոչ միայն հային, այլև ռուսին հաշվի չի առնում». Սոթքում պետությունից միայն զենք են ուզում

Գեղարքունիքի մարզում ադրբեջանցիները կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ, վիրավորել հայ զինվորի: Հանգստյան օրերին հնչած կրակոցների ձայները հասել են Սոթք: Բնակիչները գյուղ այցելած մեր թղթակիցներին պատմել են, որ վերջերս թշնամին հաճախակի է  խախտում հրադադարը: 

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ևս հաստատել է, որ Ադրբեջանն է  խախտել հրադադարը: Կրակոցների մասին Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր դեպքից 16 ժամ հետո միայն: Իսկ զինվորի վիրավորվելու մասին հաղորդագրությունը տարածեցին միայն այն ժամանակ, երբ ժամկետային զինծառայող Նվեր Գևորգյանի հորաքույրը հայտնեց դրա մասին: