Լրահոս
Քաղաքական
20:15
23.01.25
188

Ադրբեջանի հարձակման վտանգը.արտաքին հետախուզությունը հանգստացնում է, Հայաստանի ԱԽ քարտուղարը մտահոգ է

Տարբեր են անվտանգության մասին ընկալումները Հայաստանի անվտանգության համար պատասխանատու կառույցներում: 

Նույն օրը Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը իր մտահոգությունն է հայտնում լրագրողներին Ալիևի սպառնալից ելույթների հետ կապված, իսկ Ազգային հետախուզության ծառայությունը զեկույց է հրապարակում՝ վստահեցնելով, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական հարձակման ռիսկը բարձր չի գնահատում: