-
ՀասարակականԱրցախցիների թոշակի հաշվարկի համար լրացուցիչ հիմքեր են պահանջում. նախարարությունն արձագանքել է․ News.am09:4509.09.24
-
ՀասարակականԵրևանում բախվել են «Nissan Murano»-ն և «Kia Forte»-ն․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց23:5808.09.24
-
Իրավական«Զվարթնոց»-ում բռնել են բիզնեսմենի կնոջը առևանգողներին. կնոջն էլ հայտնաբերել են Տավուշի մարզում21:3008.09.24
-
ՔաղաքականՊապոյանը Լատվիայում այցելել է «EggEnergy» ընկերություն. քննարկել են համագործակցության հեռանկարները19:3008.09.24
-
ՀասարակականԵրևան-Արմավիր ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց19:0008.09.24
-
ՀասարակականՍևանա լճում շարունակվում են Երևանի բնակիչ՝ 43-ամյա տղամարդու մարմնի որոնողական աշխատանքները14:3008.09.24
-
Կրթություն և գիտությունՈ՞վ է այրում եռագույնը՝ 3-րդ դասարանի «Մայրենիի» վրա. կրթություն՝ առանց դասագրքերի14:0008.09.24
-
ՔաղաքականՍուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Կորեայի Հանրապետություն13:0008.09.24
-
ԱռողջապահականՆալբանդյանում կրակոցների հետևանքով վիրավորում ստացած ոստիկանը վիրահատվել է. News.am12:0008.09.24
-
ՀասարակականՆոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում կկառուցվի շների համար առանձնացված տարածք11:4008.09.24
-
ԻրավականՈստիկանի սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է. ՆԳՆ-ը նոր մանրամասներ է հայտնել10:5308.09.24
Ադրբեջանի նախագահը Հայաստանին սպառնում է ուժի կիրառմամբ, իսկ ԼՂ բնակչությանը՝ էթնիկ զտումներով․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հնչեցված հերթական ռազմատենչ հայտարարություններին, որոնք միտված են վիժեցնելու Հայաստանի Հանրապետության ու միջազգային գործընկերների ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը:
«Ի հեճուկս ՄԱԿ-ի կանոնադրությանը, 2022թ․ հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հայտարարությամբ ստանձնած ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարվելու գրավոր հանձնառությանը, այլ հարթակներում բազմիցս ստանձնած նույնպիսի բանավոր պարտավորություններին, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին՝ Ադրբեջանի նախագահը Հայաստանի Հանրապետությանը կրկին սպառնում է ուժի կիրառմամբ, իսկ ԼՂ բնակչությանը՝ էթնիկ զտումներով:
Ցավոք, ձեռքբերված պայմանավորվածությունների և հանձնառությունների խախտումներն այսքանով չեն սահմանափակվում: Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ միջազգային մեխանիզմի շրջանակներում երկխոսություն սկսելու փոխարեն՝ Ադրբեջանի նախագահը վերջիններիս սպառնում է հաշվեհարդարով և քրեական հետապնդմամբ: Միաժամանակ, ի ցույց է դրվում, որ Ադրբեջանը ոչ թե ցանկանում է հասցեագրել առկա խնդիրները, այլ առաջ շարժվել «չկան ԼՂ հայեր, չկա ԼՂ հիմնախնդիր» սկզբունքով: Նման գործելաոճը հակասում է նաև ընթացիկ բանակցությունների տրամաբանությանը, այդ թվում` միջնորդական առաքելություն իրականացնող դերակատարների՝ կարգավորման վերաբերյալ մոտեցումներին:
Ուշագրավ է, որ Ադրբեջանի նախագահը ոչ միայն ցեղասպան սպառնալիքներ է հնչեցնում ԼՂ բնակչության նկատմամբ, այլ նաև կասկածի տակ է դնում ՀՀ անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Փաստացիորեն, Ադրբեջանի նախագահը մարտահրավեր է նետում ամբողջ քաղաքակիրթ հանրությանը՝ սպառնալով ուժի կիրառմամբ օկուպացնել ՀՀ ինքնիշխան նոր տարածքներ: Ավելին, ընդգծվում է, որ նույնիսկ ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով չի կարող կանգնեցնել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջները բավարարելու նկրտումները»,-նշվածէ հաղորդագրության մեջ:
- 23:30 28.06.24 Արտյոմ Մեհրաբյանն ազատվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից Կարդալ ավելին
- 19:30 26.06.24 Լոռու նախկին մարզպետը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական Կարդալ ավելին
- 21:15 15.06.24 Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը. ԱՍՀ նախարարություն Կարդալ ավելին
- 20:15 14.06.24 Փաշինյանի որոշմամբ Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար Կարդալ ավելին