-
Քաղաքական
Եթե դու «քաղաքացու օր» ես նշում, ուղերձդ պետք է ներառի միայն ներողություններ․ Ռուբեն Մխիթարյան
11:1526.04.25 -
Մամուլի տեսություն
Սյունիքի մարզի գյուղերի վրա ադրբեջանական կողմը ոչ թե վերջին շաբաթներին է ինտենսիվ կրակում, այլ՝ շուրջ 2 ամիս․ «Հրապարակ»
10:1426.04.25 -
Մամուլի տեսություն
Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարել է Սյունիք գնալ․ «Հրապարակ»
09:5226.04.25 -
Իրավական
ՔԿ-ն հրաժարվել է վարույթ նախաձեռնել սկանդալային հրապարակման առիթով. Ռոման Երիցյան
23:2125.04.25 -
Միջազգային
Լարվածությունն աճում է Հնդկաստան-Պակիստան սահմանին. կործանարար պատերազմի սպառնալիք կա
23:0325.04.25 -
Հասարակական
Սյունիքում այսօր մահացած զինվորը Սիսիանի Աշոտավան համայնքից էր, 9 ամիս առաջ էր զորակոչվել բանակ. News.am
22:4725.04.25 -
Քաղաքական
Քիչ է մնում՝ կախվի ՔՊ-ական պատգամավորը. գլխավոր դատախազին հարցերը շատ են ու անպատասխան
22:2825.04.25 -
Սպորտ
Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանն Աշխարհի գավաթի եզրափակչում են
22:1525.04.25 -
Քաղաքական
Արցախի նախագահի ընտրություններ կլինեն. Շահրամանյանը առաջադրվելու որոշում չունի
22:0125.04.25 -
Քաղաքական
Վախկոտ է անվանում իշխանության քաղաքականությունը Ցեղասպանությունը չմոռացող ժողովուրդը
21:3725.04.25 -
Տնտեսական
Ինքնասիրության հարց ա, մեզ հիմարացնում են. գործադուլով են սպառնում փոքր բիզնեսի ներկայացուցիչները
21:1225.04.25 -
Իրավական
«Նուբարաշեն» ՔԿՀ վերադառնալիս կալանավորված անձը հեռախոսը թաքցրել էր կոշիկի մեջ
20:5825.04.25 -
Իրավական
Դիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարտեզի՝ շուրջ 86 միլիոն դրամ արժեքով մասնաշենքը
20:4425.04.25 -
Հայլուր
Հայլուր 20։30 Սյունիքում մահացել է սահմանապահ զինվոր. Քննչական կոմիտեն հաստատում է
20:3025.04.25 -
Հասարակական
Սահմանապահ զորքերի զինծառայողն իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է․ ԱԱԾ
20:2225.04.25 -
Կրթություն և գիտություն
Մեկնարկել է 2025-2026 ուստարվա դիմորդների միասնական քննությունների հայտագրման գործընթացը
20:1125.04.25
Ադրբեջանը հակված չէ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը քննարկել Հայաստանի հետ. ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը պատասխանել է«Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին: Հարցուպատասխանը՝ ստորև.
Հարց. Պրահայում քառակողմ հանդիպումից հետո ընդունվել է հայտարարություն, ըստ որի Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Ադրբեջանը պետք է հետ քաշի իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, որտեղ ադրբեջանցիները ներխուժել են 2021 թվականի մայիսին, նոյեմբերին և 2022 թվականի սեպտեմբերին:
Պատասխան. Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխան տարածքը սակարկման ենթակա չեն: Պրահայում քառակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարության մեջ հայկական կողմի այս դիրքորոշման ամրագրումը ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման տեսանկյունից կարևոր քայլ ենք համարում: Ինչ վերաբերում է ադրբեջանական զինված ուժերի` ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերմանը, Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների դադարեցմանն ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանմանը, դրանք հրամայական են ցանկացած պարագայում, Պրահայի հայտարարության համատեքստում՝ հատկապես։
Նաև, Հայաստանի ու Ադրբեջանի կողմից իրենց հանձնառության հաստատումը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին հիմք կհանդիսանա երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի մշակման, ինչպես նաև սահմանազատման աշխատանքների համար:
Հարց. Հայտարարության մեջ որևէ անդրադարձ չկա Լեռնային Ղարաբաղին: Արդյոք հանդիպման ընթացքում ԼՂ հիմնախնդրին անդրադարձ եղե՞լ է: Առաջիկայում ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել Արցախի հարցում՝ հաշվի առնելով, որ կողմերը հաստատել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը:
Պատասխան. Մենք բազմիցս նշել ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը առանցքային է մեզ համար։ Մենք այդ հարցերը բարձրացնում ենք մեր բոլոր հանդիպումներում, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ։ Սակայն Ադրբեջանը հակված չէ այդ հարցը քննարկել Հայաստանի հետ։
Միջազգային գործընկերներն էլ են հանգում այն մտքին, որ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և բոլոր իրավունքների պաշտպանության հարցերը ենթակա են հստակեցման, և այս առումով կարևոր են Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումները՝ միջազգային տեսանելի մեխանիզմի ստեղծմամբ։ Հայաստանն, իհարկե, Ադրբեջանի հետ բոլոր շփումներում հարցը ներառում է քննարկման շրջանակի մեջ։
Հարց. Հայտարարության մեջ խոսք է գնում նաև այն մասին, որ Հայաստանը համաձայնություն է տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելություն տեղակայելուն, իսկ Ադրբեջանը համաձայնվել է համագործակցել այնքանով, որքանով կառնչվի: Սրանից կարող ե՞նք եզրակացնել, որ Ադրբեջանը համաձայնություն չի տվել դիտորդների տեղակայմանը:
Պատասխան. Հայկական կողմը մեկ անգամ չէ, որ նշել է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով միջազգային փաստահավաք և մշտադիտարկման մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտության մասին: ԵՄ քաղաքացիական առաքելությունը գործունեություն է իրականացնելու Հայաստանի՝ Ադրբեջանի հետ ունեցած սահմանի երկայնքով՝ ՀՀ ինքինշխան տարածքում: Հաշվի առնելով նշյալը, պետք է արձանագրենք, որ Ադրբեջանի համաձայնության կամ անհամաձայնության հարց առկա չէ:
Հարց. Կխնդրեի մանրամասնել, թե սահմանի որ հատվածներում են տեղակայվելու դիտորդները, ինչ հիմնական աշխատանք են նրանք կատարելու, որքանով նրանց ներկայությունը կթուլացնի լարվածությունը սահմանին:
Պատասխան. ԵՄ քաղաքացիական առաքելության նպատակները, ինչպես արձանագրված է հայտարարության մեջ, վստահության ամրապնդումն է և իրենց դիտարկումներով սահմանային հանձնաժողովներին աջակցելը: Առաքելության գործառույթների և լիազորությունների շրջանակի, տեղակայման հստակ վայրերի և այլ բնույթի մանրամասների վերաբերյալ, թերևս, խոսելը վաղ է, քանի որ այս հարցերը դեռևս գտնվում են աշխատանքային քննարկումների տիրույթում:
Հարց. Արդյոք հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը, ի՞նչ զարգացումների կարելի է սպասել այս հարցում:
Պատասխան. Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի հարցը մեր կողմից մշտապես բարձրաձայնվում է միջազգային գործընկերների հետ բոլոր հանդիպումների ընթացքում: Պրահայում տեղի ունեցած հանդիպումները նույնպես բացառություն չէին:
-
11:15 26.04.25 Եթե դու «քաղաքացու օր» ես նշում, ուղերձդ պետք է ներառի միայն ներողություններ․ Ռուբեն Մխիթարյան Կարդալ ավելին
-
10:35 26.04.25 Երևան է ժամանել ՀՀ-ում Չինաստանի նոր դեսպանը Կարդալ ավելին
-
22:28 25.04.25 Քիչ է մնում՝ կախվի ՔՊ-ական պատգամավորը. գլխավոր դատախազին հարցերը շատ են ու անպատասխան Կարդալ ավելին
-
22:01 25.04.25 Արցախի նախագահի ընտրություններ կլինեն. Շահրամանյանը առաջադրվելու որոշում չունի Կարդալ ավելին