Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:00
28.01.25
313

Ադրբեջանը «պայթեցնում» է Բաքվում Ռուսական տունը. մեծ սկանդալը թեժացրել է Մոսկվա-Բաքու լարվածությունը

Ադրբեջանական ինքնաթիռը Ռուսաստանի տարածքում ցամաքից խոցելու Մոսկվային ուղղված Բաքվի մեղադրանքից հետո Ադրբեջանը անցել է հակառուսական քարոզին: Ադրբեջանական կառավարության կողմից ֆինանսավորվող Baku.tv-ին Բաքվում «Ռուսական տան» մասին տարածած ռեպորտաժի վերաբերյալ տարակուսանք է հայտնել Մոսկվան, ԱԳՆ կանչել Ադրբեջանի դեսպանին: Փորձագետները կարծում են՝ ճեղքվածք կա ռուս-ադրբեջանական հարաբերությունում: