-
Հասարակական
Մարզահամերգային համալիրի հարակից անտառում հայտնաբերվել է տղամարդու մարմին
23:3016.07.25 -
Միջազգային
Բալիստիկ հրթիռների զանգվածային արտադրություն է սկսում Իրանը և չի հրաժարվում միջուկային ծրագրից
23:0016.07.25 -
Քաղաքական
Հայկական բեռների արգելափակումը խաթարում է վրաց-հայկական դարավոր բարեկամության ոգին. Զուրաբիշվիլի
22:3816.07.25 -
Քաղաքական
Պուտինի հետ հաց է կիսել, ՀԷՑ-ն էլ լրիվ է ուզում. ռազմավարական կառույցը ո՞ւմ է հանձնում Փաշինյանը
22:0716.07.25 -
Իրավական
Երկու ոստիկան ազատվել են աշխատանքից, երկուսի նկատմամբ խիստ նկատողություն է կիրառվել. ՆԳՆ
21:4416.07.25 -
Քաղաքական
Ով շատ փող կտա, նա էլ կվարձակալի «Զանգեզուրի միջանցքը». Փաշինյանն առաջարկներ է ընդունում
21:2916.07.25 -
Քաղաքական
Ակնհայտ է,որ նրանք ոչ մի կարմիր գիծ չունեն. գնալու են մինչև պետականության կործանում․ Ջուլֆալակյան
21:0016.07.25 -
Մշակույթ
Հիշողությունը երակներում. իր արյունը գտած ֆրանսահայ ռեժիսորի ֆիլմը՝ «Ոսկե ծիրան»-ում
20:5216.07.25 -
Հայլուր
Հայլուր 20։30 Չոռ է կպչում Սյունիքին. ամենակարևորը՝ Փաշինյանի չորսուկես ժամանոց ասուլիսից
20:3016.07.25 -
Հասարակական
Ուխտավոր երիտասարդները ամուր են պահում իրենց կապը Եկեղեցու հետ․ Վեհափառ Հայրապետ
20:1716.07.25 -
Քաղաքական
Սա ո՞ր ժողովրդավարության մոդելի հետ կապ ունի․ հարց՝ Սամվել Կարապետյանի «գործի» մասին
19:1216.07.25 -
Տարածաշրջան
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Իմամօղլուն դատապարտվել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման
18:4416.07.25 -
Միջազգային
«Ռուսական գուբեռնիայից» հրաժարումը բաց ճանապարհ է դեպի Թուրքիայի մահաբեր գիրկը․ Լևոն Ջավախյան
17:4916.07.25 -
Հասարակական
Կապանում մետաղյա հաստոցն ընկել է բեռնատարից՝ հայտնվելով երթևեկելի գոտում․ վարորդը հոսպիտալացվել է
17:3816.07.25 -
Քաղաքական
Սրանց խաղաղություն պետք չէ, պատրաստվում են պատերազմի, բանակցություններն իմիտացիա են․ Վարդան Բալյան
17:2416.07.25 -
Միջազգային
Մահացու բախումներ՝ Սիրիայում. Իսրայելը միջամտում է դրուզների ու բեդվինների կատաղի մարտերին
17:0916.07.25
Ադրբեջանը պղծել է Ստեփանակերտի հուշամալիրը

Համաձայն վերջերս` 2025 թվականի փետրվարին համացանցում տեղադրված տեսանյութերի, ադրբեջանական կողմն էական վնասներ է հասցրել Ստեփանակերտի հուշահամալիրի տարածքում գտնվող մի շարք շիրմաքարերի: Այս մասին գրում է Գեղարդ հիմնադրամը։
Մասնավորապես՝ ջարդել են շիրմաքարերի մոտ տեղադրված քարե ծաղկամանները, պոկել են սալահատակի քարերը: Դատելով տեսանյութից՝ վնասվել են նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասնակիցների որոշ շիրմաքարեր:
Այնուամենայնիվ, հարկ ենք համարում նշել, որ տապանաքարերը, դրանց վրա առկա գրությունները, զինվորների պատկերները անվնաս են: Թեև ադրբեջանական իշխանությունները դեռ չեն դիպչում հուշահամալիրին, սակայն ակնհայտ է, որ այն պարբերաբար կերպով դառնում է վանդալիզմի թիրախ և գտնվում է ոչնչացման սպառնալիքի տակ (այս թեմայով տես նաև Ստեփանակերտի հուշահամալիրը վտանգի տակ):
Մեր արձագանքը
Հայկական հուշարձանների, այդ թվում գերեզմանոցների պղծումն արգելված է Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ։ Համաձայն վերջինիս, Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները հայկական մշակութային ժառանգության դեմ՝ ներառելով, բայցև չսահմանափակվելով եկեղեցիներով և պաշտամունքի այլ վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանատներով և արտեֆակտներով (International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34)։
Բացի այդ, Եվրոպական Խորհրդարանը 2024 թվականի մարտի 12-ին ընդունել է ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին բանաձևը, որն իր 19-րդ կետով դատապարտում է հայկական բազմադարյա ներկայությունը փաստող բոլոր պատմամշակութային վայրերի ոչնչացման, վանդալիզմի և պղծման դեպքերը:
Գերեզմանոցների պղծումը նաև պատերազմական հանցագործություն է, համաձայն Հռոմի Ստատուտի 8-րդ հոդվածի 2-րդ մասի, որն ի մասնավորի նշում է, որ «Սույն Կանոնադրության նպատակների համար «պատերազմական հանցագործություններ» նշանակում է դիտավորությամբ կատարված հարձակումները կրոնական, կրթական, մշակութային, գիտական կամ բարեգործական նպատակների ծսռայոդ շենքերի, պատմական հուշարձանների, հոսպիտալների և այն վայրերի վրա, ուր կենտրոնացած են հիվանդներ ու վիրավորներ, պայմանով, որ նշված օբյեկտները ռազմական նպատակակետեր չեն.( 8 րդ հոդվածի 2-րդ կետի բ) մասի ix դրույթ):
Գերեզմանոցների պղծման գործողություններով Ադրբեջանը խախտում է 1954 թ. Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածը, որը նշում է, որ կողմերը պարտավորվում են հարգել ինչպես իրենց, այնպես էլ մյուս կողմի տարածքում գտնվող մշակութային արժեքները՝ արգելելով այդ արժեքների օգտագործումն այնպիսի նպատակներով, որոնք զինված ընդհարման դեպքում կարող են հանգեցնել դրանց ոչնչացմանը կամ վնասվելուն, ձեռնպահ մնալով դրանց դեմ ուղղված թշնամական ցանկացած գործողությունից։
-
12:15 16.07.25 Մամուլի տեսություն 16.07.2025 Կարդալ ավելին
-
10:01 16.07.25 Սամվել Կարապետյանի դեմ արշավին դեմ է Անդրանիկ Քոչարյանը. «Իրավունք» Կարդալ ավելին
-
09:53 16.07.25 Ինչպես է Ռոմանոս Պետրոսյանն օգտագործում պետական միջոցները. «Ժողովուրդ» Կարդալ ավելին
-
09:52 16.07.25 Դիանա Գասպարյանը չի բացառել, որ անգամ իրեն կալանքի տանեն. «Իրավունք» Կարդալ ավելին