-
Քաղաքական
Ապրիլի 24-ը դարձել է ճշմարտության անպարտելիության վկայություն. Արմեն Սարգսյան
10:4024.04.25 -
Մամուլի տեսություն
Փաշինյանը նորից Սյունիք է գնում. Ի՞նչ է կորցրել այնտեղ․ «Հրապարակ»
10:2424.04.25 -
Քաղաքական
Ապրիլի 24-ը կարևոր է ոչ միայն հայերի, այլև արդարության բոլոր կողմնակիցների համար. Բերնար Քուլի
09:5024.04.25 -
Քաղաքական
Խաղաղություն՝ առանց Ցեղասպանությունն ուրանալու. «Ավետյաց լեռը» հայի հիշողության և կարոտի մասին է
09:3524.04.25 -
Հայաստան
Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում․ ՄԻՊ
09:1824.04.25 -
Հասարակական
Երևանում 20-ամյա երիտասարդը հարձակվել է ՌԴ քաղաքացուհու վրա, ծեծի ենթարկել նրան և փորձել խեղդել
23:5423.04.25 -
Հասարակական
Քրիստոնեական հավատքը դարեր շարունակ եղել է ազգային, հոգևոր արժեքների և հայի ինքնության կերտողը
23:4823.04.25 -
Իրավական
Երևանում բնակվող օտարերկրացին կոկաին է տեղադրել մայրաքաղաքի տարբեր վայրերում
23:3023.04.25 -
Միջազգային
Վերջնագիր՝ Կիևին ու Մոսկվային. Ուկրաիանայի համար ճակատագրական հանդիպումը չեղարկվել է
22:4923.04.25 -
Քաղաքական
Գլուխները պատին են տալիս՝ Լևոն Քոչարյանը՝ ՔՊ-ականների մեղադրանքներին ի պատասխան
22:1923.04.25 -
Քաղաքական
Մանկական հայհոյանքից մինչև ծիծակ կոշիկներ. կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որ տղաները ավել անեն
22:0323.04.25 -
Հասարակական
Ջահերով երթի մասնակիցները՝ Արցախի և Արևմտյան Հայաստանի բնակավայրերի անուններով
21:5823.04.25 -
Քաղաքական
Մենք հստակ ուղերձ ենք ուղղում Թուրքիայի իշխանություներին, մեր պայքարը չի մարելու. Ժորա Ավդալյան
21:4723.04.25 -
Քաղաքական
Ադրբեջանը կրակոցներով հասնում է իր նպատակներին. ճնշումը մեծանում է Հայաստանի վրա
21:2823.04.25 -
Քաղաքական
Ցեղասպանությունն ավարտված չէ, քանի դեռ ժխտումը պետական քաղաքականություն է․ Գեղամ Մանուկյան
21:0323.04.25 -
Հասարակական
Այս եղանակային պայմաններում ժողովրդի ներկայությունն ուղերձ է ամբողջ աշխարհին․ Իշխան Սաղաթելյան
20:4523.04.25 -
Հասարակական
Հայ որբերի դժոխային ուղին՝ թրքացման վայրագ օրերում. Ցեղասպանության անջնջելի հետքը
19:3723.04.25
Ադրբեջшնցիները վնասել են Արցախի մի շարք բնակավայրերի բնամշակութային լանդշաֆտները

Google Earth արբանյակային քարտեզի 2023 թվականի հունիսին արված լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմը զգալիորեն վնասել է Արցախի մի շարք բնակավայրերի բնամշակութային լանդշաֆտները: Այս մասին ահազանգում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը։
Որպես օրինակ առանձնացրել են Հադրութի շրջանի Թաղուտ գյուղը, որի 2019 թվականի աբանյակային լուսանկարներում երևացող բնակարանների շուրջ 25 %-ը քանդվել է։ Թաղուտ գյուղի տների վնասումը բռնազավթված Արցախի գյուղերում ադրբեջանցիների կողմից համատարած թալանի հետևանք է: Այդ թալանը իրագործվում է առաջին հերթին տարածքում ծառայություն անցնող զինվորականների, քիչ քանակությամբ վերաբնակեցվածների, ինչպես նաև այս տարածքներ մուտք ունեցող շինարարական խմբերի կողմից: Այդ են վկայում Արցախի տարածքից թալանի, քանդման, գույքի միտումնավոր վնասման հարյուրավոր տեսանյութերը: Այս երևույթը կարելի է տեսնել Արցախի բնակավայրերի մեծ մասում (Թաղուտ, Տող, Մարիամաձոր և այլն)։
«Կարևոր է նաև նշել, որ նման օրինակները, ակնհայտորեն տարբերվում են ադրբեջանական իշխանությունների կողմից կառավարվող հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանը միտված մի շարք ավերածությունները, որոնք արդեն իրականացվում են խոշոր տեխնիկաների կիրառմամբ և ունեն հստակ թիրախային բնույթ։ Այս շարքում կարող ենք նշել և՛ բնակավայրեր (օրինակ՝ Քարինտակ գյուղը, Ստեփանակերտի պատմական թաղամասը, ․․․), և՛ եկեղեցիներ (օրինակ՝ Շուշիի, Բերձորի, Տանձատափի, ․․․), և՛ գերեզմանոցներ (օրինակ՝ Շուշիի Ղազանչեցոց հին գերեզմանոցը, ․․․), և՛ այլ հուշարձաններ (օրինակ՝ Հադրութի Հայրենական պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը, Մեծ և փոքր Սյունիքներ հուշահամալիրը, ․․․), որոնց վերաբերյալ ահազանգեր է հայտնել Monument Watch նախաձեռնությունը։
Մեր արձագանքը
Հադրութի շրջանի Թաղուտ գյուղի քաղաքացիական բնակավայրերի, տների ու կրթամշակութային ենթակառուցվածքների թալանն ու ոչնչացումը Ադրբեջանի կողմից պատերազմի ժամանակ և բռնազավթման ողջ ընթացքում համակցված հանցագործությունների շարք է՝ խախտելով թե՛ պատերազմի ժամանակ ժառանգության պահպանության միջազգային նորմերը և թե սովորութային կանոնանները։ Ի մասնավորի, Ժնևի 1949 թվականի Չորրորդ կոնվենցիայի 33-րդ հոդվածն արգելում է թալանը անկախ հանգամանքներից։ Իսկ Հաագայի 1907 թվականի «Ցամաքային պատերազմի օրենքների և սովորույթների մասին» (IV) կոնվենցիայի և դրա հավելվածի՝ 47-րդ հոդվածը հստակ սահմանում է. Թալանը պաշտոնապես արգելվում է :
Հաագայի 1954 թվականի «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի 4-րդ հոդվածի երկրորդ կետը նույնպես հստակ սահմանում է, որ «Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են արգելել, կանխել և անհրաժեշտության դեպքում դադարեցնել մշակութային արժեքների թալանը, գողությունը և յուրացումը ինչպես նաև դրանց նկատմամբ վանդալիզմի ցանկացած դրսևորում»։ Նրանք պարտավորվում են ձեռնպահ մնալ այլ բարձր պայմանավորվող կողմի տարածքում գտնվող շարժական մշակութային արժեքների բռնագրավումից»,- նշված է monumentwatch.org կայքում։
-
00:04 22.04.25 Արցախի անկախության իրավական հիմքերը դրվել են ոչ թե այդ բարբարոսություններից առաջ, այլ ի պատասխան դրանց․ Գևորգ Դանիելյան Կարդալ ավելին
-
22:48 21.04.25 Ինչ է եղել ԼՂ–ում 2023–ին, և ինչպես է հեռացել Արայիկ Հարությունյանը. պատմում է պատգամավորը. Sputnik Արմենիա Կարդալ ավելին
-
19:01 18.04.25 Առաջին հերթին հենց Կամո Վարդանյանը պետք է խոսի և փաստերով լռեցնի պառակտիչ խոսույթը․ բաց նամակ Կարդալ ավելին
-
12:57 18.04.25 Անիմաստ է փաստերով պատասխանելը, որովհետև դիտավորյալ են անում. Գեղամ Ստեփանյան Կարդալ ավելին