-
ԻրավականՔԿ հանցագործությունների քննության վարչության պետը հրաժարականի դիմում է ներկայացրել23:5013.01.25
-
ՄիջազգայինՊուտին-Թրամփ հանդիպման հնարավոր հասցեները. ռուսները ռազմաճակատում ամրացնում են բանակցային դիրքը22:5313.01.25
-
ՔաղաքականԻնքը նախկիններից վատ ա թալանում, դժգոհ եմ. քաղաքացիների բողոքը և Ավինյանի կարգին մուննաթը22:3513.01.25
-
ՔաղաքականՏԿԵ նախարարն ընդունել է Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին22:3013.01.25
-
ՔաղաքականՌազմավարական ընտրությունը չի կարող կտրված լինել տարածաշրջանային համատեքստից. Արա Պողոսյան22:1413.01.25
-
ՀասարակականԱդրբեջանում հայ լինելը մահվան դատավճիռ էր․ լրանում է Բաքվի ջարդերի 35-րդ տարելիցը22:0013.01.25
-
Հասարակական96 վարորդ ցանկություն է հայտնել աշխատել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում. քաղաքապետարան21:4713.01.25
-
ՔաղաքականՓաշինյանը եռացնում է կյանքը Հայաստանում կամ Ալիևի ճաշակով կառուցվող խաղաղությունը21:4213.01.25
-
ԻրավականՏիրան Խաչատրյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանական կողմը բողոք է ներկայացնելու21:3613.01.25
-
ՀասարակականՄհեր Սահակյանն Արցախի հայկականության պահպանման գործում ունեցել է զգալի ավանդ․ Genesis Armenia21:1313.01.25
-
ՔաղաքականՓողի պրոբլեմ չունի Փաշինյանի կաբինետը, բայց այս տարվա բյուջեում 809 միլիարդ դրամ պակասուրդ կա20:5413.01.25
-
ՀասարակականՓաշինյանը ցավակցել է պատգամավոր Մհեր Սահակյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին20:4913.01.25
-
ՀայլուրՀայլուր 20։30 Ողբերգություն՝ Տիգրանաշենի ձորում. վթարից զոհվել է պատգամավոր Մհեր Սահակյանը20:3013.01.25
-
ՔաղաքականՓաշինյանին «գործակալ» անվանած Զարուհի Փոստանջյանին տուգանելու որոշում է կայացրել դատարանը20:2313.01.25
-
ՀասարակականԿորցրեցինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ․ ԱԺ «Հայաստան» խմբակցություն20:1413.01.25
-
ՀասարակականՄեծագույն ցավով տեղեկացա «Հայաստան» դաշինքի անդամ Մհեր Սահակյանի մահվան մասին․ Ալեն Սիմոնյան18:4813.01.25
-
ՀասարակականԱվտովթարից մահացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը18:3313.01.25
-
ՀասարակականԵրևանում քաղաքացին հայտնել է, որ իր հաշվեհամարից հափշտակել են շուրջ 3 մլն դրամ18:0713.01.25
-
ՀասարակականՈսկու շուկայի բունտը. հարկերի կրկնակի բարձրացումն առևտրականներին փողոց է հանել18:0013.01.25
Աղավնոյի թալանի մասին հրապարակում եմ անում ու պետական քարոզչամեքենան անցնում է իր սիրած գործին՝ ինձ հերքելուն․ Հոխիկյան
Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանն ֆեյսբուքի իր էջում գրել է․
«2021-ի մայիսի 12-ին հրապարակում արեցի Սև լճի հատված Ադրբեջանի ներխուժման մասին, մի շարք ԶԼՄ-ներ և պետական քարոզչամեքենան գործի անցան ինձ ստախոս ներկայացնելու համար։ Ժամեր անց վարչապետը խոստովանեց, որ ես ճիշտ էի ասում։
Օրեր անց հրապարակում արեցի, որ Սև լիճը Ադրբեջանի հսկողության տակ է, և այն ժամանակվա փոխվարչապետ Տիգրան Ավինյանը չէր կարող նկարվել այնտեղ։ Կրկին գործի անցավ պետական քարոզչամեքենան ու կրկին ինձ մեղադրելով ապատեղեկատվության մեջ։ Օրեր անց հայտնի դարձավ, որ Սև լիճը մեր վերահսկողության տակ չի։
2021-ի աշնանից խոսում եմ Լաչինի միջանցքի հանձնման վտանգի մասին, ամբողջ պետական քարոզչամեքենան ինձ մեղադրում է խուճապ տարածելու մեջ։ 2022-ի հունիսին վարչապետը խոստովանեց, որ հանձնում է Լաչինի միջանցքը։
2022-ի մայիսից ահազանգում եմ, որ նոր ճանապարհը կառուցելուց հետո Ադրբեջանը ագրեսիա կկիրառի հայկական կողմի դեմ և կստիպի իրեն հանձնել Լաչինի միջանցքը, ամբողջ պետական քարոզչամեքենան ինձ ծաղրում էր, թե թերագնահատում եմ մեր հնարավորությունները և չեմ պատկերացնում, թե ինչ կանի հայկական կողմը։ Բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել Բերձորի ու Աղավնոյի համայնքապետերի հետ, քննարկել ենք վտանգները և դրանց հաղթահարման ուղիները։ Օրեր առաջ Ադրբեջանը ագրեսիա կիրառեց Արցախի նկատմամբ, և նույն ծաղրողները արագ-արագ սկսեցին կատարել թշնամու պահանջը' տեղահանելով Բերձորի ու Աղավնոյի բնակիչներին։
2022-ի օգոստոսի 2-ին հրապարակում եմ անում, որ ծանր մարտեր են ընթանում Արցախի Մարտակերտի և Քաշաթաղի շրջանների առաջնագծում, կրկին ամբողջ պետական քարոզչամեքենան սկսեց հերքել ինձ և ասել, որ չկա նման բան։ Ժամեր անց նույն քարոզչամեքենան հրապարակել արեց' խոստովանելով, որ տեղի են ունեցել բախումներ, և հայկական կողմը զոհ ունի։
2022-ի օգոստոսի 3-ին հրապարակում եմ անում, որ թշնամին հարձակվել է Արցախի Մարտակերտի շրջանի հայկական զորամասի վրա, որի հետևանքով ունենք զոհ։ Նույն պետական քարոզչամեքենան միանգամից անցնում է ինձ հերքելու գործին։ Ժամեր անց պարզվում է, որ հայկական կողմը Ադրբեջանի հարձակման հետևանքով ունի զոհեր։
2022-ի օգոստոսի 5-ին Աղավնոյից ստանում եմ ահազանգ, որ տեղում ինչ-որ մարդիկ թալան են կազմակերպել։ Հրապարակում եմ անում, և կրկին պետական քարոզչամեքենան անցնում է իր սիրած գործին' ինձ հերքելուն։
Վստահ եմ, որ 1-2 օրվա ընթացքում այդ մասին ևս նույն հերքում անողները հաստատում կանեն, բայց արդեն չեն հիշի իրենց էժանագին շոուները։
Ու բոլոր դեպքերում գործի են դրվում մեծ թվով լրատվամիջոցներ, տելեգրամ ալիքներ, ինչ-որ պատգամավորներ և նրանց սպասարկող չինովնիկներ սկսում են իմ հասցեին տարատեսակ մեղադրանքներ հնչեցնել' առանց նշույլ անգամ բարոյականության։
Ես իմունիտետ ունեմ այդպիսի վայրահաչությունների նկատմամբ, կարևորը' վաղը կրկին հաստատվելու է իմ ճշմարտացիությունը»։
- 23:30 13.01.25 Խաչատուրյանն ընդունել է Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը Կարդալ ավելին
- 22:52 13.01.25 Հասմիկ Տոլմաջյանը նշանակվել է Շվեյցարիայում ՀՀ դեսպան Կարդալ ավելին
- 22:40 13.01.25 Մհերը հայրենասեր հայ երիտասարդի վառ օրինակ էր․ Ռոբերտ Քոչարյան Կարդալ ավելին
- 22:35 13.01.25 Ինքը նախկիններից վատ ա թալանում, դժգոհ եմ. քաղաքացիների բողոքը և Ավինյանի կարգին մուննաթը Կարդալ ավելին