-
Հասարակական
Արմավիր քաղաքում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել դաշտամիջյան հատվածում
23:5821.05.25 -
Միջազգային
Հիմարների մրցույթում նրանք երկրորդ տեղը կզբաղեցնեին. Պուտինը հանձնարարել է ականազերծել Կուրսկի մարզը
23:3021.05.25 -
Կրթություն և գիտություն
ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Էստոնիայի կրթական համակարգին, իրականացվող ծրագրերին և բարեփոխումներին
23:1521.05.25 -
Արտաքին քաղաքականություն
Իրանը սիրաշահում է Ադրբեջանին՝ բաց չթողնելով Հայաստանի ձեռքը
22:3021.05.25 -
Կրթություն և գիտություն
Հայտնի է բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի ժամանակացույցը
22:0021.05.25 -
Քաղաքական
Լավրովի ամենակարևոր ուղերձները. լարվածության ֆոնին՝ Երևանում հայ-ռուսական բանակցություն է եղել
21:3021.05.25 -
Տնտեսական
Սկանդալ՝ հայկական կոնյակի արտահանման շուրջ. Վրաստանից արդարություն են պահանջում հայ կոնյակագործները
21:0021.05.25 -
Հայլուր
Հայլուր 20։30 Սենսացիոն հայտարարարություն է անում Լավրովը՝ երևանյան այցի ավարտին
20:3021.05.25 -
Հասարակական
Աշակերտական բունտի ցավոտ հետևանքները. իրավիճակը՝ Մերձավանի սկանդալային դպրոցում
20:2021.05.25 -
Միջազգային
Իրանն ու Բելառուսը ձգտում են ընդլայնել համագործակցությունը ռազմական ոլորտում
19:5621.05.25 -
Քաղաքական
Այսօր հերթական անգամ հաստատեցինք մեր դաշնակցային հարաբերությունները. Լավրովը՝ Խաչատուրյանին
19:1521.05.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Նորից ռուսամետություն է խաղում Փաշինյանի թիմը. Լավրովի ստուգայցը՝ Երևան
18:3021.05.25 -
Քաղաքական
Դա եղել է մեր մրցակցային առավելությունը, ինչը վկայում է նաև ներդրումները դրսից. Ռոբերտ Քոչարյան
18:1521.05.25
ԱՀԿ-ն հանձնառու է աջակցելու Հայաստանի քայլերին՝ ուղղված համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովմանը. Սիդարթա Դատտա

Առողջապահության նախարարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և միջազգային գործընկերների հետ նախաձեռնել էր հանդիպում` քննարկելու ռազմավարական գլխավոր ուղղություններից մեկի` առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի խնդիրերը: Առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանն ընդառաջ, կարևորելով առաջնային օղակի հզորացումը, առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հանդիպմանը նշել է` առաջադեմ և ճկուն առողջապահական համակարգ, առանց ԱԱՊ հզոր օղակի, գոյություն ունենալ չի կարող: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Առաջնային օղակի ճիշտ կազմակերպված աշխատանքից է բխում հիվանդանոցային և այլ օղակների բնականոն աշխատանքը։ Հասկանալով առկա բոլոր խնդիրները՝ մենք ընտրել ենք այս ոլորտի բարեփոխումների ուղին և միջազգային գործընկերների հետ պետք է հաղթահարենք խոչընդոտները, ունենանք բնակչության վստահությունը օր օրի շահող մեր պատկերացրած առաջնային օղակը »,- ընդգծել է նախարարի տեղակալը։ Առողջապահության նախարարության կողմից մինչ օրս ԱԱՊ օղակի առաջխաղացմանն ուղղված ջանքերը բաձր գնահատելով՝ Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Սիդարթա Դատտան վերահաստատել է ԱԱՊ օղակի կարևորությունը՝ որպես արդյունավետ և արդար առողջապահական համակարգի ամուր հիմք:
«ԱՀԿ-ն հանձնառու է աջակցել Հայաստանի քայլերին ուղղված համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովմանը, և մենք պատրաստակամ ենք շարունակել աշխատել առողջապահության նախարարության և մեր գործընկերների հետ»,- ասել է Սիդարթա Դատտան:
ԱՀԿ առողջության առաջնային պահպանման եվրոպական կենտրոնի առաջատար փորձագետների թիմի աջակցությամբ՝ մասնակիցները քննարկել են Հայաստանում քաղաքային և գյուղական բնակավայրերում բուժօգնության համապատասխան և հարմարեցված մոդելների նախագծման ու ճանապարհային քարտեզի մշակման ծրագրերը:
-
11:45 20.05.25 Ահազանգ. Չկալովկա գյուղում բրուցելյոզի բռնկում է Կարդալ ավելին
-
12:45 17.05.25 Մանրամասներ՝ ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին Կարդալ ավելին
-
19:29 16.05.25 Առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնում 23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների վիճակի մասին Կարդալ ավելին
-
17:00 14.05.25 Վտանգավոր է ոչ թե աղի օգտագործումը, այլ՝ աղի չարաշահումը. Առողջապահության նախարարություն Կարդալ ավելին