Լրահոս
Քաղաքական
19:58
06.11.24
271

Ալեն Սիմոնյանի խորհրդականն ազատվեց աշխատանքից

Img default alt hy

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրել է աշխատանքից ազատել իր խորհրդականին։  

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի   1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Լ. Սիմոնյանի 2024 թվականի նոյեմբերի 6-ի դիմումը` կարգադրում եմ.

1. 2024 թվականի նոյեմբերի 6-ից Լիանա Սիմոնյանին ազատել Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնից:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը»,- նշված է Սիմոնյանի ստորագրած կարգադրությունում: