Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:09
12.11.24
98

Ալիևի օգնականը դժգոհ է. Ադրբեջան մեկնելու համար Հայաստանը «գրանցվել» է, բայց պատվիրակներ չի ուղարկել

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն այսօր հայտարարել է, թե Հայաստանը գրանցվել է COP-29 կլիմայական համաժողովին մասնակցելու համար, սակայն պատվիրակներ չեն ժամանել Ադրբեջան:

Ալիևի օգնականը մեղադրել է Հայաստանի իշխանություններին, իր բառերով, «միակողմանի քարոզչություն անելու համար այն դեպքում, երբ խոսում է տարածաշրջանային համագործակցության և գործընկերության մասին»: