Լրահոս
Սպորտ
09:45
08.11.24
199

Ամեն ինչ ավարտվել է, ես չեմ վերադառնա հավաքական․ Գրիզման

Img default alt hy

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան ​​Գրիզմանը հայտարարել է, որ չի վերադառնա Ֆրանսիայի հավաքական։

«Ամեն ինչ ավարտվել է, ես չեմ վերադառնա հավաքական: Սա իմպուլսիվ որոշում չէր»,- Armsport-ի փոխանցմամբ՝ մեջբերում է Գրիզմանի խոսքերը GFNF-ն։

Սեպտեմբերին 33-ամյա ֆուտբոլիստը հայտարարեց ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին։

Հայտարարությունը հնչել է Դիդյե Դեշամի՝ թիմի կազմը հոկտեմբերյան հավաքի համար հրապարակելուց առաջ: