Լրահոս
Միջազգային
23:40
07.09.22
65

ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը կայցելի Թայվան

Img default alt hy

ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը սեպտեմբերի 7-9-ը կայցելի Թայվան: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Սթեֆանի Մերֆին, Սքոթ Ֆրանկլինը, Քայ Կահելին, Ջո Ուիլսոնը, Էնդի Բարը, Դարել Իսան, Կլաուդիա Թեննին և Քեթ Քամաքը սեպտեմբերի 7-9-ը կայցելեն Թայվան՝ հնդկախաղաղօվկիանոսյան այցի շրջանակներում»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ պատվիրակությունը կհանդիպի Թայվանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու ԱՄՆ-Թայվան հարաբերությունները, տարածաշրջանային անվտանգությունը, առևտուրն ու ներդրումները, մատակարարման համաշխարհային շղթաները, կլիմայի փոփոխությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ կարևոր հարցեր։