-
Հասարակական
Արմավիր քաղաքում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել դաշտամիջյան հատվածում
23:5821.05.25 -
Միջազգային
Հիմարների մրցույթում նրանք երկրորդ տեղը կզբաղեցնեին. Պուտինը հանձնարարել է ականազերծել Կուրսկի մարզը
23:3021.05.25 -
Կրթություն և գիտություն
ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Էստոնիայի կրթական համակարգին, իրականացվող ծրագրերին և բարեփոխումներին
23:1521.05.25 -
Արտաքին քաղաքականություն
Իրանը սիրաշահում է Ադրբեջանին՝ բաց չթողնելով Հայաստանի ձեռքը
22:3021.05.25 -
Կրթություն և գիտություն
Հայտնի է բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի ժամանակացույցը
22:0021.05.25 -
Քաղաքական
Լավրովի ամենակարևոր ուղերձները. լարվածության ֆոնին՝ Երևանում հայ-ռուսական բանակցություն է եղել
21:3021.05.25 -
Տնտեսական
Սկանդալ՝ հայկական կոնյակի արտահանման շուրջ. Վրաստանից արդարություն են պահանջում հայ կոնյակագործները
21:0021.05.25 -
Հայլուր
Հայլուր 20։30 Սենսացիոն հայտարարարություն է անում Լավրովը՝ երևանյան այցի ավարտին
20:3021.05.25 -
Հասարակական
Աշակերտական բունտի ցավոտ հետևանքները. իրավիճակը՝ Մերձավանի սկանդալային դպրոցում
20:2021.05.25 -
Միջազգային
Իրանն ու Բելառուսը ձգտում են ընդլայնել համագործակցությունը ռազմական ոլորտում
19:5621.05.25 -
Քաղաքական
Այսօր հերթական անգամ հաստատեցինք մեր դաշնակցային հարաբերությունները. Լավրովը՝ Խաչատուրյանին
19:1521.05.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Նորից ռուսամետություն է խաղում Փաշինյանի թիմը. Լավրովի ստուգայցը՝ Երևան
18:3021.05.25 -
Քաղաքական
Դա եղել է մեր մրցակցային առավելությունը, ինչը վկայում է նաև ներդրումները դրսից. Ռոբերտ Քոչարյան
18:1521.05.25
ԱՄՆ-ում դադարեցնում են Դոնալդ Թրամփի դեմ դատական գործերի ընթացքը

ԱՄՆ շրջանային դատարանի դատավոր Տանյա Չատքանը դադարեցրել է Դոնալդ Թրամփի դեմ ընթացող դատական գործերի ընթացքը՝ կապված նախագահական ընտրություններում նրա տարած հաղթանակի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով National Public Radio-ն, այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով ԱՄՆ արդարադատության նախարարության քաղաքականությունը, ըստ որի՝ պաշտոնավարող նախագահներին չի կարելի քրեական պատասխանատվության ենթարկել։
Հատուկ դատախազ Ջեք Սմիթը անցյալ տարի մեղադրանքներ էր ներկայացրել Թրամփի դեմ՝ 2020 թվականի ընտրությունների արդյունքները փոխելու փորձերի և Մար-ա-Լագոյում գաղտնի փաստաթղթերի ապօրինի պահպանման կապակցությամբ։ Սակայն Թրամփի հաղթանակից հետո Սմիթի թիմը վերանայում է գործի ընթացքը՝ արդարադատության նախարարության դիրքորոշման համաձայն, ըստ որի՝ նախագահները պաշտոնավարման ընթացքում ունեն պաշտպանություն քրեական մեղադրանքներից։
Դատարան ներկայացված դիմումում Սմիթի թիմը խնդրել է չեղարկել հետագա դատական նիստերի ժամանակացույցը՝ նշելով, որ անհրաժեշտ է գնահատել իրավիճակը և որոշել հետագա քայլերը։ Դատավոր Չատքանը բավարարել է այս խնդրանքը և պարտավորեցրել դատախազներին ներկայացնել իրենց առաջարկությունը մինչև դեկտեմբերի 2-ը։
Դոնալդ Թրամփը, որն այս երկու գործերը քննադատել է՝ դրանք որակելով որպես քաղաքականապես մոտիվացված, ավելի վաղ հայտարարել էր, որ ընտրվելու դեպքում հատուկ դատախազ Ջեք Սմիթին կազատի պաշտոնից։
Սա առաջին դեպքն է ԱՄՆ պատմության մեջ, երբ նախկին նախագահը քրեական հետապնդման է ենթարկվել, և այժմ դատական գործերը դադարեցվում են՝ հաշվի առնելով նրա կարգավիճակը՝ որպես ընտրված նախագահ։
-
23:45 21.05.25 Իրան-ԱՄՆ բանակցությունների հինգերորդ փուլը կկայանա Հռոմում Կարդալ ավելին
-
23:30 21.05.25 Հիմարների մրցույթում նրանք երկրորդ տեղը կզբաղեցնեին. Պուտինը հանձնարարել է ականազերծել Կուրսկի մարզը Կարդալ ավելին
-
21:15 21.05.25 ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական երաշխիքներ չի տվել․ Ռուբիո Կարդալ ավելին
-
20:15 21.05.25 Մատվիենկոն եվրոպացիների կոչերն անվանել է «ցինիկ սպեկուլյացիա» Կարդալ ավելին