Լրահոս
Միջազգային
15:00
06.08.22
166

ԱՄՆ-ում հրդեհի հետևանքով 10 մարդ է զոհվել

Img default alt hy

«Shantnews»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում բռնկված հրդեհի հետևանքով 10 մարդ է զոհվել, այդ թվում՝ 3 երեխա, հայտնում է տեղի ոստիկանությունը։

Հրդեհը բռնկվել է ուրբաթ օրը՝ Նեսկոպեկ քաղաքի երկհարկանի տանը։

«Երեք մեծահասակներ կարողացել են ինքնուրույն դուրս գալ»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում։ Զոհերից ամենակրտսերը 5 տարեկան էր, ամենատարեցը՝ 79։

Ոստիկանությունը հավելել է, որ տունն ամբողջությամբ այրվել է։ Ողբերգության պատճառները պարզվում են: