Լրահոս
Տարածաշրջան
23:10
01.06.22
148

ԱՄՆ-ը նոր զենք կտա Կիևին, բայց ոչ Ռուսաստանին հարվածելու համար

Միացյալ Նահանգները պատրաստվում է 700 միլիոն դոլարի զենք-զինամթերք ուղարկել Կիև, այդ թվում՝ ջավելին համակարգեր, արկեր, հակատանկային զենքեր, ուղղաթիռներ: Սակայն նոր զենքերը հարձակվողական չեն, դրանք հնարավորություն կտան հարվածներ հասցնել միայն Ուկրաինայի տարածքում գտնվող թիրախներին:

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչը վերահաստատել է՝ Վաշինգտոնը Կիևին չի տա այնպիսի զենքեր, որոնցով հնարավոր կլինի Ռուսաստանին հարվածել:

Ռուս-ուկրաինական պատերազմի 98-րդ օրը Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան ամեն օր 60-100 զինվոր է կորցնում, երկրի արևելքում շատ ծանր է վիճակը: