Լրահոս
Հասարակական
21:00
12.07.24
315

Անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ պատանդներին․ երիտասարդների պահանջը՝ Կապիտոլիումում

Img default alt hy

ԱՄՆ Հայ դատի գրասենյակի երիտասարդ աջակիցներն այսօր Կապիտոլիում են՝ մեկ առաքելությամբ՝ աջակցելու Ադրբեջանի ցեղասպան վարչախմբի կողմից ապօրինաբար կալանավորված հայ բանտարկյալների ազատ արձակմանը: Այս մասին նշվում է  ANCA-ի  էջում:

Նրանք ելույթ են ունեցել Կոնգրեսի անդամների առջև և մեկ առ մեկ մտել են կոնգրեսականների առանձնասենյակներ՝ առաջ քաշելու օրենքի նախագիծ, որը պահանջում է անհապաղ կերպով ազատ արձակել Արցախի քաղաքական առաջնորդներին և Ադրբեջանում պահվող բոլոր մյուս հայ պատանդներին: