-
Հասարակական
Երևանում տղամարդու ինքնազգացողությունը վատացել է. բժիշկներն արձանագրել են նրա մահը
20:0020.04.25 -
Միջազգային
Իրանի արտգործնախարար Արաղչին համեմատաբար դրական է համարել Հռոմում ԱՄՆ-ի հետ բանակցությունների մթնոլորտը
19:0020.04.25 -
Քաղաքական
Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր
18:3020.04.25 -
Հասարակական
Անահիտ Մանասյանը Լոռու մարզի երիտասարդների համար վարպետաց դաս է անցկացրել
16:3020.04.25 -
Հասարակական
Աշտարակի խճուղում «Lada Priora»-ն բախվել է երկաթե գովազդային սյանը. կա վիրավոր
16:0020.04.25 -
Հասարակական
Ազգի շահը վեր դասեք անձնական ու խմբային նկրտումներից, պարտադրվող հայրենավնաս քայլերից. Կաթողիկոսի քարոզը
14:0020.04.25 -
Իրավական
Ձերբակալվել են Շենգավիթի համայնքապետարանի աշխատակիցներ. Հակակոռուպցիոն կոմիտե
13:3020.04.25 -
Հասարակական
Արագածոտնում բախվել են ռուսական համարանիշերով «Ford Transit»-ն ու «Lada»-ն․ վիրավոր կա
12:3020.04.25 -
Իրավական
ԱԱԾ-ն հատուկ օպերացիա է իրականացրել Շենգավիթի թաղապետարանում. 2 պաշտոնյա է տեղափոխվել ԱԱԾ
10:4020.04.25 -
Հասարակական
Դուք քանդել եք իմ հարևանի տունը ու անունը դրել «խաղաղություն». Կիրանցի բնակիչ
23:5819.04.25 -
Հասարակական
Ինչպես հավատում ենք Քրիստոսի Հարությանը, նույնպես և հավատում ենք մեր Ազգային Դատի արդար լուծմանը
23:4019.04.25 -
Հասարակական
Վանաձորում «Opel Astra»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվել
23:0019.04.25 -
Միջազգային
Թրամփը չի կարողանում դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը. ԱՄՆ վերջին ճիգերը
21:4519.04.25 -
Տարածաշրջան
Վրաստանում ու Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժերն ունեցել են նույն մագնիտուդն ու օջախի խորությունը
21:0019.04.25
Անհապաղ դադարեցրեք այս աղետաբեր քաղաքականությունը․ Անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներ

Անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամները հայտարարություն են տարածել, որում ասվում է․
«Մենք՝ անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամներս, մեր խիստ անհամաձայնությունն ենք հայտնում ՀՀ կառավարության դիրքորոշմանը ՝ հրաժարվելու Ադրբեջանի դեմ միջազգային դատարաններում ներկայացված հայցերից։ Սա ոչ միայն իրավական, այլև բարոյական հիմքեր չունեցող քայլ է, որը հակասում է մեր երկրի ազգային շահերին և թողնում մեզ՝ էթնիկ հիմքով կատարված հանցագործության զոհերի հարազատներին առանց անհրաժեշտ պաշտպանության:
Մենք պահանջում ենք, որ ՀՀ կառավարությունը անհապաղ դադարեցնի այս աղետաբեր քաղաքականությունը և ապահովի Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում ներկայացված հայցերի քննության բնականոն ընթացքը։ Այդ հայցերը կարևոր գործիք են մեր խախտված իրավունքների վերականգնման, ադրբեջանական հանցագործությունների ճանաչման և միջազգային իրավունքի շրջանակներում արդարության հաստատման համար։
Հայաստանի իշխանությունները չունեն իրավունք նման կարևորագույն որոշումներ կայացնելու առանց հասարակության լայն շրջանակների և առաջնահերթ՝ պատերազմի զոհերի և անհայտ կորած զինծառայողների ընտանիքների հստակ համաձայնության։ Մենք պահանջում ենք, որ ՀՀ կառավարությունը դադարեցնի մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները անարգող գործելաոճը, որոնք լեգիտիմացնում են Ադրբեջանի հակահայ քաղաքականությունը՝ շարունակելով այն հանցագործությունները, որոնք կատարվել են մեր ժողովրդի դեմ։
Ներկայացված միջպետական հայցերից հրաժարվելը նաև կնշանակի ամենաբարձր մակարդակով խոչընդոտել անհայտ կորած և բռնի անհետացած անձանց ընտանիքների իրավունքներին՝ չթողնելով արդյունավետ իրավական պաշտպանության որևէ գործիքակազմ»։
-
20:00 20.04.25 Երևանում տղամարդու ինքնազգացողությունը վատացել է. բժիշկներն արձանագրել են նրա մահը Կարդալ ավելին
-
19:30 20.04.25 Մասիսում բախվել են «Mercedes»-ը ու «ՎԱԶ 2104»-ը․ վիրшվnր կա Կարդալ ավելին
-
18:00 20.04.25 Այս տարի Զատիկը միասին նշում են Ռուս Ուղղափառ Եկեղեցու և Հայ Առաքելական Եկեղեցու ծխականները. ՌԴ դեսպանության ուղերձը Կարդալ ավելին
-
16:30 20.04.25 Անահիտ Մանասյանը Լոռու մարզի երիտասարդների համար վարպետաց դաս է անցկացրել Կարդալ ավելին