Լրահոս
Քաղաքական
17:41
22.05.24
362

Անկհայտ է, որ թուրքական շահերը սպասարկող օլիգարխը ջղաձգումների մեջ է․ Իշխան Սաղաթելյանը՝ Խաչատուր Սուքիասյանին

Img default alt hy

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով՝ դիմել է ընդդիմադիր պատգամավորներին՝ սպառնալով, որ իր բառերով ասած, եթե իրենց չափը չճանաչեն, ապա նրանց կբանտարկեն, կսպանեն, կունեզրկեն։ 

Yerevan.Today-ը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին դիմեց՝ ՔՊ-ականի սպառնալիքների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու։

«Անկհայտ է, որ թուրքական շահերը սպասարկող օլիգարխը ջղաձգումների մեջ է: Բայց, հաշվի առնելով Խաչատուր Սուքիասյանի անցյալը և տեսակը` վստահեցնում եմ ձեզ, որ նա առաջինն է լքելու Նիկոլի խորտակվող նավը։ Իսկ արդյո՞ք դա կերաշխավորի նրա «բոմժ» չդառնալու ապագան․ այդ հարցում վստահ չեմ»: