Լրահոս
Տարածաշրջան
14:50
19.06.24
154

Անտառներ են վառվում Թուրքիայում

Թուրքիայի երեք նահանգում անտառային հրդեհներ են մոլեգնում: Նշվում է, որ Չանաքքալեում և Ուշակում անտառները սկսել են այրվել անցած գիշերվանից։ Բացի այդ, Իզմիրի Դիքիլի շրջանում գիշերը բռնկված հրդեհը քամու պատճառով տարածվել է հարակից շրջաններում։ Իզմիրում բնակիչներ են տարհանվել, վնասվել է մեկ տուն, ինչպես նաև ձկնաբուծարան։ Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։