Լրահոս
Տնտեսական
18:00
21.05.24
184

Ապրիլին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 98 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը՝ 55.250 մլն դրամ. ՊԵԿ

Img default alt hy

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի ապրիլ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 98 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 55.250 մլն դրամ: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:

Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 17 դեպքով 17 հարկ վճարող տուգանվել է 29.750 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․

ծաղիկների և բույսերի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,

կահույքի արտադրության ոլորտում ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 4 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1 մլն դրամ տուգանք,

կոսմետիկայի, արդուզարդի և օծանելիքի խանութի, հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 14 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 3․5 մլն դրամ տուգանք,

հանրային սննդի ոլորտում․ հանդիսությունների սրահ ունեցող 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 8 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2 մլն դրամ տուգանք և հանդիսությունների սրահ չունեցող 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 15 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 3.750 մլն դրամ տուգանք,

հրուշակեղենի արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,

մթերային խանութում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 30 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 7.5 մլն դրամ տուգանք,

մսամթերքի արտադրության, մսամթերքի առևտրի և մթերային խանութի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 14 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 3․5 մլն դրամ տուգանք,

մրգի և բանջարեղենի աճեցման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,

շենքերի կառուցապատման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,

տնտեսական ապրանքների խանութում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,

տրանսպորտային (փոխադրման) գործունեության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 11 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2․750 մլն դրամ տուգանք,

ատամնաբուժարանում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 5 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․250 մլն դրամ տուգանք,

այլ ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք։