Լրահոս
Քաղաքական
21:45
21.06.24
269

Արաբական պետությունների լիգան ողջունել է Պաղեստինի պետությունը ճանաչելու՝ Հայաստանի որոշումը

Img default alt hy

Արաբական պետությունների լիգան ողջունել է Պաղեստինի պետությունը ճանաչելու՝ Հայաստանի Հանրապետության որոշումը՝ ընդգծելով, որ դա Պաղեստինի ժողովրդի՝ անկախ պետություն ստեղծելու իրավունքի նոր հաղթանակ է։

ԱՊԼ-ն կոչ է արել բոլոր այն երկրներին, որոնք դեռ չեն ճանաչել Պաղեստինի պետությունը, քայլ կատարել ճանաչման ուղղությամբ՝ «դադարեցնելու պատմական անարդարությունը, որին ենթարկվել է Պաղեստինի ժողովուրդը տասնամյակների օկուպացիայի ընթացքում»։ ԱՊԼ-ն ընդգծել է երկու պետություն ստեղծելու բանաձևի կյանքի կոչման կարևորությունը։

Հիշեցնենք, որ  ՀՀ արտգործնախարարությունն այսօր հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը։