-
ՔաղաքականՀայաստանը բարձր է գնահատում և կարևորում է Ավստրիայի հետ համագործակցությունը20:4511.12.24
-
ՔաղաքականՀակոբ Ասլանյանը խնդրել է Մխիթար Հարապետյանին օգնել իր հայտարարության տեքստի հետ կապված20:3611.12.24
-
ՀասարակականՄեզ տալիս ա էս պատից էն պատը. սարսափ՝ երևանյան վերելակներում և փրկիչ Խաչիկը20:1611.12.24
-
ՀասարակականԵրևանի Բագրևանդի և Նելսոն Ստեփանյան փողոցների երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով20:1011.12.24
-
ՔաղաքականԲաքվի հին և նոր մեղադրանքները. հայ-ադրբեջանական բանակցություն՝ Փաշինյան-Ալիև օպերատիվ կապո՞վ19:2111.12.24
-
ՔաղաքականԱրսեն Թորոսյանին թվում է, թե իր «տներին չի հասնելու», բայց անպայման հասնելու է․ Կարեն Վրթանեսյան18:4311.12.24
-
ՀայլուրՀայլուր 18։30 Երևան-Բաքու թռիչք. իրարանցում՝ ոչ արտասովոր չարտերային չվերթի շուրջ18:3011.12.24
-
ՔաղաքականԿԸՀ-ն ավագանու անդամ Արեգ Գևորգյանի մանդատը տրամադրել է ՔՊ ցուցակի հաջորդ թեկնածու Աշոտ Սարգսյանին16:1211.12.24
-
ՄիջազգայինԵրեխաներ ունեմ, արժե՞ վերադառնալ Սիրիա. տագնապի մեջ են սիրիացի փախստականները Լիբանանում16:0311.12.24
-
ՀասարակականՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցի Գեղարքունիքում15:5011.12.24
-
Քաղաքական«Մայր Հայաստան»-ը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Փաշինյանի և ՀՀ կառավարության14:4711.12.24
Առաջարկվում է հաստատել ՀՀ օրհներգի կարճ և միասնական տարբերակը. ինչ փոփոխություններ են նախատեսվում
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը նախաձեռնել են Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին օրենքում փոփոխություններ, որոնք ուղղված են օրհներգի միասնական և կարճ տարբերակների հաստատմանը։ Նախագիծը շրջանառության մեջ է Ազգային ժողովի կայքէջում։
Նախագծի նպատակն է սահմանել օրհներգի կատարման միասնական, պաշտոնական ձայնագրությունը, որը կօգտագործվի միջազգային մարզական, մշակութային և այլ միջոցառումների ժամանակ։ Այս փոփոխությունը կբացառի ներկայումս առկա տարբերակները՝ ապահովելով հստակություն և միասնականություն։
Նախագծում առանձնահատուկ կարևորություն է տրվում օրհներգի կարճ խմբագրությամբ տարբերակին, որն օգտակար կլինի այն միջոցառումներում, որտեղ անհրաժեշտ է պահպանել ժամանակի սահմանափակումները։
Օրինագիծը կառավարությանը լիազորում է պաշտոնապես հաստատել կարճ տարբերակը՝ այն համապատասխանեցնելով օրհներգի երաժշտության և տեքստի պաշտոնական տարբերակին։
Նախագծով նախատեսվում է նաև փոփոխություն կատարել օրհներգի տեքստում, որով այն կավարտվի հետևյալ քառատողով՝
«Նայիր նրան՝ երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան»։
Այսպիսով, պատգամավորները առաջարկում են հանել հետևյալ քառատողը՝
«Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի»։
Նշվում է, որ այս տարբերակը արդեն կիրառվել է որոշ միջոցառումների ժամանակ և դրական ընդունելություն է գտել հանրության կողմից։
Նախաձեռնությունը հնարավորություն կտա հստակեցնել օրհներգի պաշտոնական տարբերակի և դրա կարճ տարբերակի օգտագործման դեպքերը՝ ավելի հստակ սահմանելով ազգային խորհրդանիշի կիրառման կարգը։
- 20:45 11.12.24 Հայաստանը բարձր է գնահատում և կարևորում է Ավստրիայի հետ համագործակցությունը Կարդալ ավելին
- 20:36 11.12.24 Հակոբ Ասլանյանը խնդրել է Մխիթար Հարապետյանին օգնել իր հայտարարության տեքստի հետ կապված Կարդալ ավելին
- 19:57 11.12.24 Ո՞վ է «ստիպել» Ասլանյանին հետ կանգնել իր որոշումից. News.am Կարդալ ավելին
- 19:46 11.12.24 Մհեր Գրիգորյանը Եվրահանձնաժողովի պաշտոնյայի հետ հանդիպմանն ընդգծել է մուտքի արտոնագրերի ազատականացման դրական զարգացումները Կարդալ ավելին