-
Մամուլի տեսություն
Եռաբլուրի հողերը վաճառել է Նիկոլ Փաշինյանի հովանավորյալը. մաս 2. «Ժողովուրդ»
11:0011.02.25 -
Մամուլի տեսություն
Սերժ Սարգսյանի օրոք 42 մլն դոլարի գնված անպիտան զենքի գործն էլ հօդս ցնդեց. «Ժողովուրդ»
10:0811.02.25 -
Հասարակական
Սեբաստիա փողոցում բախվել են «Lada»-ն ու «Nissan»-ը. վերջինս էլ մխրճվել է խանութի մեջ. կան վիրավորներ
10:0011.02.25 -
Հասարակական
Կրթական նոր ծրագրեր և անակնկալներ. մրցանակ է ստացել «Էլբակյան» կրթահամալիրը
09:5511.02.25 -
Զինված ուժեր
Պապիկյանը կարճատև զրույց է ունեցել Հնդկաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ
09:5011.02.25 -
Մամուլի տեսություն
Ովքե՞ր են ներգրավվել Աղազարյանի և Ասլանյանի կուսակցությունում. «Հրապարակ»
09:3911.02.25 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ են քննարկել անհետ կորածների մասին ՀՀ-ի և Բաքվի միջգերատեսչական հանձնաժողովները.«Ժողովուրդ»
09:3011.02.25 -
Հասարակական
Երևանի հոսթելում ծեծկռտուք է տեղի ունեցել Հնդկաստանի և ՌԴ քաղաքացիների միջև
23:5410.02.25 -
Քաղաքական
Անգամ «լիբերալ» Եվրոպան այդ աստիճան չի ուրանում իր պատմությունը, որքան Փաշինյանը․ Աշոտյան
23:3610.02.25 -
Քաղաքական
Washington Post-ում հոդված է հրապարակվել՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի
23:2410.02.25 -
Հասարակական
Երևանում շարունակվում են մանկապարտեզների լայնածավալ բարեկարգման աշխատանքները
23:1710.02.25 -
Հասարակական
Ուղեվարձի տապալված բարձրացում. երևանցիների 60 տոկոսը բոյկոտում է տրանսպորտի թանկացումը՝ ըստ թվերի
22:5910.02.25 -
Քաղաքական
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Իրանի ազգային տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը
22:3710.02.25 -
Հասարակական
Կոտայքի մարզում բախվել են երկու «Mercedes» և «Hyundai Sonata» -ն. կա վիրшվnր
22:2110.02.25 -
Հասարակական
Իրանք ո՞վ են վաբշե, էդ բոմժերը. փողոց է դուրս եկել Հաղթանակ թաղամասի հպարտ ժողովուրդը
22:1610.02.25
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման և շուրջ 80 մլն դրամի փողերի լվացման գործն ուղարկվել է դատարան

Դատախազը 2025 թվականի հունվարի 21-ին հաստատել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում կատարած, ինչպես նաև նրանց օժանդակած անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել դատարան:
Դատախազությունից հայտնում են, որ քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հ.Մ.-ն 2023 թվականի ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն: Հ.Մ.-ն վերջինիս կազմում ընդգրկել է Ա.Շ.-ին, Հ.Մ.-ին, Լ.Բ.-ին, Մ.Բ.-ին և դեռևս քննությամբ չպարզված այլ անձանց, ովքեր Հ.Մ.-ի տված ցուցումների համաձայն, ապահովել են ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացումը:
Հանցավոր կազմակերպության ղեկավար Հ.Մ.-ն Իրանի Իսլամական Հանրապետությունից ապօրինի ձեռք բերած առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակների թմրամիջոցների իրացումն ապահովել է տելեգրամյան հարթակով, ԻԻՀ քաղաքացի Բ.Ն.-ի միջոցով (Բ.Ն.-ն 2024 թվականի ապրիլի 5-ին ապահովել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանով մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափերով՝ 1979,58 գրամ «Մեթամֆետամին» և այլ տեսակի թմրամիջոցների ապօրինի տեղափոխումը ՀՀ տարածք):
Թմրամիջոցների իրացումից ստացված 80 միլիոն 524 հազար դրամի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով՝ գումարները ստացվել են տարբեր կրիպտոարժույթային հաշիվներին, էլեկտրոնային դրամապանակներին, ապա փոխանցվել են տարբեր անձանց անուններով գրանցված, սակայն փաստացի հանցավոր կազմակերպության կողմից կառավարվող՝ ՀՀ-ում գրանցված էլեկտրոնային դրամապանակներին, որից հետո կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել են:
Դատախազը 2025 թվականի հունվարի 17-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել հանցավոր կազմակերպության ղեկավարի, հանցավոր կազմակերպության մասնակիցների և թմրամիջոցների ապօրինի իրացմանն ու մաքսանենգությանը, ինչպես նաև՝ փողերի լվացմանը ներգրավված 5 անձի նկատմամբ:
2025 թվականի հունվարի 21-ին Հ.Մ.-ի և Ա.Շ.-ի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնվել է դատարան:
-
12:15 11.02.25 «Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` հունվարի հաշվետվությունը Կարդալ ավելին
-
12:00 11.02.25 Արձանագրվել է 7 պատահար․ 9 մարդ վիրավորվել է Կարդալ ավելին
-
19:00 10.02.25 Եթե դու անհատույց ծառայություն ես մատուցում, ապա պետք է վճարես նաև դրա 20 տոկոսը. Արա Զոհրաբյան Կարդալ ավելին
-
18:15 10.02.25 Մերձավանում կրակոցների դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ Կարդալ ավելին