-
Հայաստան
Կենսական կարևորություն է պահպանել քրիստոնեությունը՝ ամուր ու կազմակերպ․ Արամ Ա
23:5812.07.25 -
Հասարակական
68-ամյա վարորդը «ՎԱԶ 2106»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և տապալել այն․ կան վիրավորներ
23:3012.07.25 -
Միջազգային
Թեժ մարտեր՝ օդում, փլուզված շենքեր՝ գետնի վրա. նոր զենքեր կստանա Ուկրաինան
23:1512.07.25 -
Քաղաքական
ԱՄՆ-ն և առհասարակ՝ ՆԱՏՕ-ի որևէ երկիր մեզ անվտանգության երաշխիքներ չի տալու. Սուրենյանց
23:0012.07.25 -
Հայաստան
Ով խոսի, գալու են հետևից. ինչո՞ւ են աշխատանքից ազատել ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկանին
22:4512.07.25 -
Հասարակական
Բախվել են «Jeep Compass»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ վերջինի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
22:1512.07.25 -
Իրավական
Դաժան գիշեր՝ բանտում. մորը և 8 ամսական երեխային կալանավորելու որոշումը բողոքարկվելու է
22:0012.07.25 -
Հայլուր
Հայլուր 20։30 Բանտախցում չոչ անող երեխայի մոր ցնցող պատմությունը. խիղճ և իրավունք
20:3012.07.25 -
Իրավական
Տպավորություն ունեմ, որ Հինգ իրավապաշտպաններս ՄԻՊ-ի հետ խոսում ենք տարբեր լեզուներով․ Բաբայան
19:4512.07.25 -
Քաղաքական
Գլուխները պատով են տվել. ամոթ և զայրույթ Երևանում՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո
19:1512.07.25 -
Քաղաքական
Սիրիայում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ. Sputnik Արմենիա
19:0012.07.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Պայքարի նոր փուլ են սկսում արցախցիները. մեծ թվով ոստիկաններ՝ Երևանի կենտրոնում
18:3012.07.25 -
Քաղաքական
Ինչո՞ւ են ադրբեջանական ինքնաթիռները սկսել թռչել նաև Սյունիքի վրայով․ Sputnik Արմենիա
18:2512.07.25 -
Իրավական
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողը
17:4512.07.25 -
Քաղաքական
ՀՅԴ-ն պատրաստ է ցանկացած զարգացման. ԳՄ-ն հանդիպել է մարզային կոմիտեների ներկայացուցիչների հետ
17:3012.07.25 -
Միջազգային
Սիրիան փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ
17:0012.07.25
Արարատի մարզի բնակիչը կալանավորվել է՝ դպրոցահասակ աղջկան թմրամիջոց իրացնելու մեղադրանքով

2024 թվականի մայիսի 18-ին՝ ժամը 15:20-ին, Արարատի մարզի բնակչուհուց հաղորդում է ստացվել՝ իրենց տան նախկին աշխատողի կողմից իր անչափահաս դստերը թմրամիջոց իրացնելու վերաբերյալ՝ իրավապահներին ներկայացնելով նաև դստեր մոտից հայտնաբերված կանեփի բույսից պատրաստված 3.9 գրամ ընդհանուր քաշով թմրամիջոցը:
«ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական գործողությունների արդյունքում պարզվել է դպրոցահասակ աղջիկ երեխային թմրամիջոց ապօրինի իրացրած անձի ինքնությունը, ով Արարատի մարզի 58-ամյա բնակիչ է: Վերջինս, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել է և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով խոստովանական ցուցմունք:
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տղամարդը, տեղյակ լինելով և գիտակցելով, որ աղջիկն անչափահաս է, վերջինիս հետ թմրամիջոցների օգտագործման շուրջ զրույցների ընթացքում առաջարկել է երեխային թմրամիջոց օգտագործել, ինչի հետևանքով աղջնակի մոտ առաջացրել է հետաքրքրություն դեպի թմրամիջոցները, և վերջինս ցանկություն է հայտնել թմրամիջոց օգտագործել: Տղամարդն էլ, առանց հաշվի առնելու աղջնակի անչափահաս լինելու հանգամանքը, վերջինիս իրացրել է իր ծանոթից ձեռք բերած կանեփանման զանգված:
Անչափահասի մոր կողմից ներկայացված զանգվածի վերաբերյալ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Ստացված եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված կանեփի և թութունի բուսական մանրացված մասնիկներից կազմված զանգվածը տետրահիդրոկաննաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ տեսակի թմրամիջոց է։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 58-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու նպատակով, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքները, թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը պարզելու, ինչպես նաև՝ նմանատիպ հնարավոր այլ հանցադրվագներ ի հայտ բերելու ուղղությամբ:
ՀՀ քննչական կոմիտեն զգուշացնում է, որ հատկապես անչափահասներին թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավելուն, թմրամիջոց առաջարկելու, դրա օգտագործմանը դրդելուն ուղղված հանցավոր արարքների նկատմամբ, իր իրավասության սահմաններում, դրսևորվելու է իրավաչափ ամենախիստ մոտեցումը։ Անչափասներին, նրանց ծնողներին կամ հարազատներին հորդորում ենք նման իրողությունների առնչվելու դեպքում այդ մասին անմիջապես հայտնել իրավապահ մարմիններին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
-
22:00 12.07.25 Դաժան գիշեր՝ բանտում. մորը և 8 ամսական երեխային կալանավորելու որոշումը բողոքարկվելու է Կարդալ ավելին
-
21:00 12.07.25 ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվեց Կարդալ ավելին
-
19:45 12.07.25 Տպավորություն ունեմ, որ Հինգ իրավապաշտպաններս ՄԻՊ-ի հետ խոսում ենք տարբեր լեզուներով․ Բաբայան Կարդալ ավելին
-
17:45 12.07.25 «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողը Կարդալ ավելին