Լրահոս
Քաղաքական
17:50
24.06.24
218

Արցախցիներն անվճար փաստաբանական աջակցություն կստանան. «Մայր Հայաստանի» ու «Արմ Կոնսուլի» հուշագիրը

 

«Մայր Հայաստան» շարժումն ու «Արմ Կոնսուլ» փաստաբանական գրասենյակը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի նպատակը բռնագաղթած արցախահայությանը փաստաբանական, իրավաբանական անվճար ծառայությունների մատուցումն է։ Հուշագրի կնքումից առաջ արցախցիները ներկայացրել են, թե ինչ բնույթի խնդիրների են բախվում Հայաստանում: Շարժման առաջնորդը նաև Արցախի հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումն է ներկայացրել, նորից շեշտել, որ միջազգային երաշխիքի ներքո Արցախ արցախցիների վերադարձի հարցն առաջնային է շարժման համար: