Լրահոս
Տարածաշրջան
16:07
05.08.22
125

Արցախում ժայռի բեկորն ընկել է ադրբեջանցի զինծառայողների վրա

Img default alt hy

Oգոստոսի 5-ին Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի (Լաչին) շրջանում դժվարանցանելի տեղանքում ծառայողական առաջադրանք կատարելիս  ժայռից պոկված բեկորն ընկել է ադրբեջանական բանակի ժամկետային զինծառայողներ Սամիր Խուդիևի և Թահիր Ալիևի վրա, «Tert.am»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։

Միջադեպի հետևանքով Խուդիևը ստացած վնասվածքներից տեղում մահացել է։ Ալիևի վիճակը գնահատվում է ծանր։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն։