Լրահոս
Հասարակական
22:07
12.07.24
358

Արմավիրի գյուղերից մեկում հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու դի

Img default alt hy

Այսօր, Արմավիրի մարզում ժամը 12։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի տան բակում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված տան առաջին հարկում` բազմոցին, հայտնաբերել են նույն տան բնակիչ 55-ամյա Արա Կ․-ի դին։ Իրավապահները մահացածի մոտ հայտնաբերել են կարճեցված երկփողանի հրացան։

Ըստ նախնական տեղեկությունների` Արա Կ․-ն կրակել է իր որովայնին և տեղում մահացել։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Աղբյուրի տեղեկություններով` մահացածը բնակվում էր Երևանում, մի քանի օր առաջ եկել էր գյուղ՝ հայրական տուն, իսկ այսօր ինքնասպանություն է գործել։