Լրահոս
Քաղաքական
22:20
25.01.25
436

Արտահերթ ընտրություններ չենք պլանավորում իրականացնել․ Նիկոլ Փաշինյան

Img default alt hy

Իշխանության պլաններում արտահերթ ընտրություններ չկան: Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք սոցցանցերում նրա ակտիվությունը հուշում է արտահերթ ընտրությունների պատրաստվելու մտադրության մասին։ 

«Միանշանակ՝ ոչ, մեր պլաններում արտահերթ ընտրություններ չկան: Եվ ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ արտահերթ ընտրությունների նախապատրաստության մասին խոսակցություններ եղել են միշտ, այսինքն՝ այդտեղ նորություն չկա»,- ընդգծեց վարչապետը։ 

Անդրադառնալով սոցցանցերում իր ակտիվության մասին խոսակցություններին՝ վարչապետը նշել է․

«Ցանկացած չեզոք դիտորդ պիտի նկատած լինի, որ ոչ միայն քաղաքացիների հետ շփումից չեմ խուսափել երբեք, այլ ընդհակառակը՝ ես ինքս եմ առիթներ փնտրում նման շփումների համար: Եվ դա բխում է մի պարզ իրողությունից՝ մեր Կառավարության և իմ՝ վարչապետ դառնալու հանգամանքներից, ծագումնաբանությունից, կարճ ասած՝ ժողովրդավարությունից»,- նշեց Փաշինյանը։