Լրահոս
Հասարակական
10:00
19.06.24
321

Արտակարգ դեպք՝ Երևանում. «Hyundai»-ի դանակահարված վարորդին բժիշկները տեղափոխել են հիվանդանոց

Img default alt hy

Հունիսի 18-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փափազյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «3 ցայտաղբյուրի» մոտ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում դանակահարված քաղաքացի կա, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են նշված ավտոմեքենան, որի սրահում և ավտոմեքենայի վրա՝ դրսի հատվածում, հայտնաբերել են արնանման հետքեր:

Արյան հետքեր են հայտնաբերվել նաև «3 աղբյուրի» մոտ:

Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ դանակահարված վիճակում շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը 1 հոգու տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 66-ամյա Համլետ Հ.-ն է:

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները դեպքի որոշ հանգամանքներ պարզել են, ինչպես նաև որ դեպքը տեղի է ունեցել ավտոմեքենայի հայտնաբերման վայրից մոտ կես կիլոմետր հեռավորության վրա, իսկ հիվանդանոց տեղափոխվածը վիրավոր վիճակում է ավտոմեքենան վարել և հասել մինչև նշված վայր: