Լրահոս
Միջազգային
22:30
16.09.24
154

Ասադն ու Շոյգուն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Img default alt hy

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Դամասկոսում հանդիպել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ և նրա հետ քննարկել տարածաշրջանային և Գլոբալ սպառնալիքները:

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Նախագահ Բաշար ալ-Ասադը հանդիպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուին և նրա հետ քննարկել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև Ռուսաստանի և Սիրիայի երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր», - ասվում է հայտարարության մեջ։