Լրահոս
Քաղաքական
22:30
03.12.24
220

Աշխարհաքաղաքական կարճ առակ․ Վարուժան Գեղամյան

Img default alt hy

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է

«Աշխարհաքաղաքական կարճ առակ

Ընդամենը 3 օրում Թուրքիայի հովանու տակ գործող մի քանի հազարանոց զինյալ ահաբեկիչները գրավեցին Սիրիայի ամենամեծ ու կարևոր քաղաքը՝ Հալեպը, ապա ողջ շրջանը։

2002-2011 թթ. Թուրքիայի հետ բարեկամության և խաղաղության հաստատման համար Սիրիայի կառավարությունը թուրքերին ընդառաջ գնաց բազմաթիվ միակողմանի զիջումների։ 2012 թվականից մինչ օրս Թուրքիան գրավված է պահում Սիրիայի հյուսիսի բազմաթիվ տարածքներ։ Ամենաթարմը՝ Հալեպը։
Երևանից մինչև Թուրքիայի սահման 24,5 կմ է»։