Լրահոս
Առողջապահական
20:15
05.08.22
152

Աթերոսկլերոզ․ հիվանդության զարգացման հիմնական գործոնները

Img default alt hy

«Aysor.am»-ը գրում է․

«Աթերոսկլերոզը ճարպային և սպիտակուցային փոխանակության խանգարման հետևանքով ծագած խրոնիկական հիվանդություն է: Այն բնութագրվում է էլաստիկ և մկանաէլաստիկ տիպի զարկերակների ախտահարմամբ` ճարպերի, սպիտակուցների օջախային կուտակման, ինչպես նաև շարակցական հյուսվածքի արագընթաց աճակալման տեսքով:

Հիմնականում այս հիվանդությամբ ախտահարվում են կյանքի երկրորդ կեսին: Աթերոսկլերոզի զարգացման համար հիմնական գործոններն են`

հորմոնային

նյարդային

անոթային

ժառանգական

Աթերոսկլերոզը սահմանված է համարել բազմապատճառային հիվանդություն, որի ինչպես ծագումնային, այնպես էլ զարգացման գործընթացը կապված է արտածին և ներածին գործոնների ազդեցության հետ:

Ախտաբանական գործընթացն ունի երկու դրսևորում`

անոթի պատի փոփոխությունները խորանում են, դրանով իսկ ավելացնելով խոլեստերինի կուտակումները,

զարկերակի պատերից խոլեստերինը դուրս է գալիս, կուտակումները ներծծվում են, և անոթի պատի վնասված հատվածները ապաքինվում են, իսկ վաղ սկզբնական փուլերում անոթի կառուցվածքը լիովին ենթակա է վերականգնման:

Հիվանդության զարգացման համար բնորոշ է ալիքաձև ընթացքը, այդ պատճառով նրա կանխարգելման գործընթացը չի կարող սահմանափակվել որևէ ժամկետով կամ փուլով:

Սիրտը և անոթային համակարգը ակտիվորեն մասնակցում են շրջապատող միջավայրի գրգռիչների հանդեպ մարդու պատասխան հակազդեցությունը: Հետևաբար` նյարդային համակարգի գերլարումն ուղեկցվում է սրտի և անոթային համակարգի լարված գործունեությամբ:

Անհատական կանխարգելման հիմքն օրգանիզմում նյարդային և հորմոնային կարգավորման բարենպաստ ակտիվության պահպանումն է, որի խանգարումը յուրաքանչյուր մարդու համար որոշվում է ոչ այնքան արտաքին գրգռիչների բնույթով, որքան դրանց հանդեպ օրգանիզմի հակազդեցությամբ»: