-
Հասարակական
5 տարի անց 44-օրյա պատերազմի մասնակից եղբայրներին հուղարկավորեցին զինվորական կարգով. News.am
23:3617.02.25 -
Քաղաքական
Թող Ձեր ղեկավարությամբ նոր էջ բացվի․ Արամ Ա Հայրապետը շնորհավորել է Սիրիայի նախագահին
23:1617.02.25 -
Հասարակական
Կտրվում է պետության աջակցությունը. ի՞նչ են անելու Արցախից տեղահանվածներն առանց գոյատևման գումարի
23:0417.02.25 -
Հասարակական
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում դիտարկել է պետական միջոցներով իրականացվող աշխատանքների ընթացքը
22:3217.02.25 -
Քաղաքական
Կովկասյան Ռեմբոն դարձել է աշխարհաքաղաքական Գիքոր. Քոչարյանը չի բացառում, որ Փաշինյանը զանգի Պուտինին
22:2117.02.25 -
Միջազգային
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն սկսում են՝ առանց Ուկրաինայի. Մոսկվան ու Վաշինգտոնը կխոսեն Սաուդյան Արաբիայում
22:0017.02.25 -
Հասարակական
Արարատի մարզի գյուղում՝ տան անասնագոմում, հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ պարանով կախված վիճակում
21:4817.02.25 -
Քաղաքական
Փաշինյանին հնարավոր է հեռացնել. ծանրակշիռ է լինելու «Հայաստան» դաշինքի հայտը՝ ընտրություններին
21:3017.02.25 -
Հասարակական
Արտադպրոցական և ոչ ֆորմալ կրթության ծառայություններից օգտվողները կստանան սոցիալական ծախսերի փոխհատուցում
20:4517.02.25 -
Քաղաքական
Ինչո՞ւ է տաքացել Մեղրիի թեման. Ռոբերտ Քոչարյանը պահանջում է հրապարակել Քի Վեսթի փաստաթուղթը
19:4917.02.25 -
Հասարակական
Կոտայքում «Suzuki»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում. կա տուժած
18:1017.02.25 -
Միջազգային
Գազան քո 52-րդ նահանգը չէ. Ամստերդամում մարդիկ փողոց են դուրս եկել՝ ըննդեմ Թրամփի և հանուն Պաղեստինի
18:0717.02.25 -
Հասարակական
Կասեցվել է Երևանի «Հրաշամանուկ» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը
17:2617.02.25 -
Հասարակական
Ավինյանը պաշտպանում է կոշտ վարորդներին և սպառնում քաղաքացիներին. խոստացած տրոլեյբուսները գուցե չգնեն
17:1017.02.25 -
Քաղաքական
ԱՆԻՖ-ում մսխած փողը լրիվ բավարար էր տրանսպորտի հարցը լավագույնս լուծելու համար. Ռոբերտ Քոչարյան
16:5817.02.25 -
Իրավական
Փետրվարի 10-ից 17-ը հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 4,588 խախտում
16:3217.02.25 -
Քաղաքական
Թրամփը հին է, թե՞ նոր․ նա նախորդ ընտրություններում պարտվեց, բայց այժմ ավելի համոզիչ հաղթեց. Քոչարյան
16:2417.02.25
Ավարտվել է ամերիկացի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հուլիսի 7-ից 13-ը տեղի է ունեցել ամերիկյան «Genocide Education Project» կազմակերպության հետ իրականացվող ամերիկացի 15 ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը: Այն կազմակերպվել է երրորդ անգամ՝ հաշվի առնելով նաև նախորդ տարիների մասնակիցների առաջարկությունները և ցանկությունները:
Վերապատրաստումն ընթացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում և Հայաստանի ամերիկյան համալսարանում դասախոսություն-գործնական պարապմունք ձևաչափով: Հայոց ցեղասպանության թեման մասնակիցներին ներկայացվել է պատմական, իրավական, սոցիալ-հոգեբանական տեսանկյուններից՝ միաժամանակ ցույց տալով այդ հանցագործության, դրա պետական անպատժելիության, թուրքական ժխտողականության ունեցած երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված ներկայիս քաղաքական իրավիճակի, տնտեսական իրադրության վրա:
Առանձին դասաժամեր են հատկացվել Արցախյան հիմնահարցին: Ծրագիրը ներառում է հատուկ մշակութային մաս, որը նպաստում է ամերիկացի ուսուցիչների շրջանում հայերի, հայոց պատմության և Հայաստանի վերաբերյալ ընդհանուր ճանաչողության բարձրացմանը և այդ գիտելիքի փոխանցմանը ԱՄՆ ապագա քաղաքացիներին:
«Genocide Education Project»-ը մասնակիցներին ընտրում է ԱՄՆ տարբեր նահանգներից, այնպես որ նախորդ տարիների հետ միասին վերապատրաստման ծրագրին մասնակցել է 45 ամերիկացի ուսուցիչ ԱՄՆ 29 նահանգներից:
Սա թույլ է տալիս ստեղծել կրթողների ցանց «Genocide Education Project»-ի վերահսկողությամբ և խորհրդատվությամբ, որոնք տարածում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ ճշմարիտ գիտելիք՝ թեման դարձնելով համաշխարհային պատմության մաս:
Ծրագրի 2024 թ. մասնակիցները, ծանոթանալով Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման մեթոդներին, շեշտադրումներին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արխիվային նյութերին, թանգարանի հիմնական ցուցադրության թեմատիկ շեշտադրումներին, պարտավորված են ծրագրի ավարտից հետո վերապատրաստել իրենց նահանգների քսան այլ ուսուցիչների, մասնակցել նահանգային գիտաժողովների՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության պատմությունը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ պատրաստել դասեր:
-
23:36 17.02.25 5 տարի անց 44-օրյա պատերազմի մասնակից եղբայրներին հուղարկավորեցին զինվորական կարգով. News.am Կարդալ ավելին
-
23:04 17.02.25 Կտրվում է պետության աջակցությունը. ի՞նչ են անելու Արցախից տեղահանվածներն առանց գոյատևման գումարի Կարդալ ավելին
-
22:51 17.02.25 Լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Մեսրոպ Հովհաննիսյանի եղբայրը Կարդալ ավելին
-
22:32 17.02.25 Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում դիտարկել է պետական միջոցներով իրականացվող աշխատանքների ընթացքը Կարդալ ավելին