Լրահոս
Քաղաքական
17:30
02.03.24
311

Ավտոներկրողները կշրջափակեն ՊԵԿ-ը. «Հրապարակ»

Img default alt hy

Պետական եկամուտների կոմիտեի շուրջ բունտ է հասունանում։ Ավտոներկրողները պատրաստվում են շրջափակել ՊԵԿ-ը։ Բանն այն է, որ Հայաստանի հարկային մարմինը արդեն շուրջ մեկ տարի է չի վերադարձնում տնտեսվարողների մեքենաների վաճառքի ավելացված արժեքի հարկը՝ ԱԱՀ-ն։ Թեմային լավատեղյակ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում շեշտում է՝ ՊԵԿ-ը քննչական կոմիտեի հետ միասին տնտեսվարողներին ռեկետի են ենթարկում, նպատակ ունեն այս բիզնեսն էլ իրենցով անել՝ մոնոպոլիա ստեղծել։ 

«ՊԵԿ-ը ապօրինություն է անում։ Առանց հիմքերի մտնում է ավտոներկրող ընկերություններ, ճնշումներ է բանեցնում մարդկանց վրա, ասում է՝ հրաժարվեք ԱԱՀ-ից, հակառակ դեպքում մեր ձեռքի տակ եղած գործիքակազմերով այնքան ճնշում կգործադրենք, որ ստիպված կլինեք փակել ֆիրմաները։ Ասում են ու անում՝ շինծու գործ են բացում, ամիսներով քննում են, բիզնես գործունեությունը սարքում են անտանելի, տնտեսվարողն այլևս չի կարողանում նորմալ աշխատել, գործը պրավալ է գնում, ստիպված փակում է բիզնեսը»,-նշեց պատգամավորը։ 

Ըստ օրենսդիր մարմնի ներկայացուցչի՝ օրենքի ոչ մի կետով ՊԵԿ-ը չի կարող ստիպել տնտեսվարողին հրաժարվել իր ԱԱՀ-ից։

«Սա ապօրինություն է, տեռոր են անում։ Անգամ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն է այս մասին հայտարարել։ Հարյուրավոր ֆիրմաներ ՊԵԿ-ի այս ռեկետի հետևանքով փակվել են։ Բադասյանն անհեթեթ հիմնավորումներ է բերում, թե ավտոներկրողները շատ են գումար աշխատում, պիտի կանխեն։ Մինչդեռ այլ պատճառներ կան այս ռեկետի հետևում։ Շուկայում հայտնվել են բիզնեսով զբաղվող իշխանության հետ փոխկապակցված անձինք, որոնց համար ՊԵԿ-ը մոնոպոլիայի հիմքեր է ստեղծում»,-ընդգծեց Դանիելյանը։ 

Պատգամավորը ահազանգում է՝ ավտոներկրողների համար տասը օրից ավելի լուրջ խնդիրեր են լինելու, Ռուսաստան արտահանվող մեքենաների վրա լրացուցիչ հարկատեսակ կա սահմանված, որը մինչև այս ամսվա վերջ կրկնապատկվելու է։ 

«Սա լրացուցիչ բեռ է լինելու ավտոներկրողների վրա։ Այսպես շարունակվի, Հայաստանն այլևս չի կարողանալու մեքենա արտահանել, ինչը լուրջ հարված է լինելու պետության տնտեսության վրա»,-հավելեց նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։