-
Քաղաքական
Ուղիղ I Քարոզարշավ՝ Գյումրիում. Վարդան Ղուկասյանը հանդիպում է ընտրողների հետ
12:5116.03.25 -
Քաղաքական
Մենք գալիս ենք աշխարհ մերկ և հեռանում ենք մերկ՝ ոչինչ չտանելով մեզ հետ. Ռուբեն Վարդանյան
11:3016.03.25 -
Իրավական
ՀՀ ԶՈւ համակարգում 2024-ին արձանագրվել է 2 հազար 93 դեպք. դատախազությունը մանրամասնում է
23:0015.03.25 -
Քաղաքական
Ինձ ո՞վ չի ճանաչում, որ ես պլակատ դնեմ. Գյումրիի թեժ քարոզարշավի առաջին օրը
22:3015.03.25 -
Միջազգային
Խնդրում եմ՝ մի՛ սպանեք այդ զինվորներին. Թրամփի խնդրանքը Պուտինին և ուկրաինական նահանջը՝ Կուրսկից
22:1515.03.25 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանը բողոք է ուղարկել Եվրախորհրդարան` հայ գերիներին ազատելու պահանջի բանաձևի պատճառով
21:2415.03.25 -
Քաղաքական
Ադրբեջանն ազատվում է մեղադրյալի կարգավիճակից. ի՞նչ է շահում Հայաստանը՝ դատական հայցերը հետ կանչելով
21:1515.03.25 -
Հասարակական
Թիվ 189 ավագ դպրցում աշակերտների վիճաբանությունը կանխել է տնօրենը. դասասենյակում հայտնաբերել են 2 դանակ
20:0015.03.25 -
Տնտեսական
Իշխանությունները փորձում են պարտատոմսերի միջոցով պետական պարտքը ավելացնել. տնտեսագետ
19:4515.03.25 -
Հասարակական
Հրդեհի ահազանգ՝ Էջմիածնում․ այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը
19:3015.03.25 -
Քաղաքական
Մոսկվան զգացել է ավանտյուրան. ինչո՞ւ է Ռուսաստանը հարթակ տալիս համաձայնության եկած Երևանին ու Բաքվին
19:1515.03.25 -
Իրավական
Կեղծ հայտարարություններ են տարածում վարորդական վկայականների վաճառքի մասին. ՆԳՆ-ն ահազանգում է
19:0015.03.25 -
Քաղաքական
Երևանի տրանսպորտի հարցը կանգնել է ամբողջ պետության կոկորդին․ Սամսոն Գրիգորյան
18:4515.03.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Մեծ ավանտյուրա է զգացել Մոսկվան. ռուսական առաջարկը՝ Հայաստանին ու Ադրբեջանին
18:3015.03.25
Այդ զորավարժությունները ափսոսանքից բացի այլ բան չեն առաջացնում․ Զախարովան՝ հայ-ամերիկյան զորավարժությունների մասին

Արևմուտքի ներկայացուցիչները Հայաստանին ներքաշում են Անդրկովկասում փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ, որոնք ուղղած են առաջին հերթին Ռուսաստանի դեմ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով հուլիսի 15-24-ը Հայաստանում կայանալիք հայ-ամերիկյան Eagle Partner 2024 խաղաղապահ ուժերի զորավարժությունների մասին։
Նրա խոսքով՝ այդ զորավարժությունները ափսոսանքից բացի այլ բան չեն առաջացնում: Դրանք տեղի կունենան Երևանի կողմից ՀԱՊԿ-ում իր մասնակցության սառեցման և կազմակերպության հասցեին հրապարակային հարձակումների ֆոնին։
«Ինչ խաղաղ, խաղաղարար նպատակներ էլ հռչակեն արևմտականները, ակնհայտ է, որ գլխավոր խնդիրը աշխարհաքաղաքական նախագծերի համար հարթակ ստեղծելն է։ Հարավային Կովկասում ամերիկացիների հայտնվելը միայն կթեժացնի տարածաշրջանում պահպանվող կոնֆլիկտային ներուժը և կստեղծի նոր բաժանարար գծեր»,- նշել է Զախարովան։
Նրա խոսքով՝ ամերիկացիները զորավարժությունների քողի ներքո Հայաստանին պարտադրում են զինված ուժերի ՆԱՏՕ-ի չափանիշները։ Սա հանգեցնում է Հայաստանի անվտանգության ողջ համակարգի վերաձևակերպմանը։ Արդյունքնում դա Արևմուտքին լրացուցիչ լծակներ կտա ազդելու Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության վրա։
Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մակարդակը ռազմավարական գործընկերության հասցնելու Հայաստանի որոշումը։
«Ռուսաստանը երբեք իր ընկերներին, դաշնակիցներին, գործընկերներին ընտրության առաջ չի դրել՝ մեզ հետ, թե մեր դեմ: Մենք նման խնդիր չենք ունեցել, դա հակասում է մեր հիմնական սկզբունքներին»,- ասել է նա։
«Հայ ժողովուրդը գիտակցո՞ւմ է, որ նման գործընկերություն ասվածը գործնականում չի նշանակում պաշտպանություն, խնամակալություն, օգնություն, առավել ևս՝ հայտարարված մասշտաբով օգնություն։
Այս մեխանիզմի իրական նպատակն է պայմաններ ստեղծել որոշակի երկրի՝ Միացյալ Նահանգների արտաքին վերահսկողության տակ անցնելու համար։ Նրանք կօգնեն ձեզ որոշումներ կայացնելիս, բայց կօգտագործեն ձեր տարածքը, ռեսուրսները, հնարավորությունները՝ առանց ձեր շահերը հաշվի առնելու»,- ասել է Մարիա Զախարովան։
-
12:51 16.03.25 Ուղիղ I Քարոզարշավ՝ Գյումրիում. Վարդան Ղուկասյանը հանդիպում է ընտրողների հետ Կարդալ ավելին
-
12:33 16.03.25 Փաշինյանը Փեզեշքիանի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի համաձայնեցման և դրա շուրջ բանակցությունների ավարտը Կարդալ ավելին
-
11:30 16.03.25 Մենք գալիս ենք աշխարհ մերկ և հեռանում ենք մերկ՝ ոչինչ չտանելով մեզ հետ. Ռուբեն Վարդանյան Կարդալ ավելին
-
23:58 15.03.25 Ամերիկայի ավետարանականները, Թրամպի գլխավորությամբ, իսլամական աշխարհի դեմ նոր խաչակրաց արշավանք են սկսում. քաղաքագետ Կարդալ ավելին