Լրահոս
Հասարակական
18:42
12.07.22
208

Այրվել է չոր խոտատարածք

Img default alt hy

Հուլիսի 12-ին ժամը 11:28-ին Արցախի Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի տարածքում հրդեհ է բռնկվել և նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 11:27-ին Մարտունու հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ հրշեջ մեքենայով մեկնել է դեպքի վայր։

Օպերատիվ իրավիճակը գնահատելուց հետո, ինչպես նաև բնակչությանն անհրաժեշտ օգնություն ցուցաբարելու նպատակով, ժամը 12:00-ին դեպքի վայր է մեկնել երկրորդ մարտական հաշվարկը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:50-ին, լիկվիդացվել` ժամը 13:10-ին:

Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 4 հա չոր խոտատարածք և թփուտներ։

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը: