Լրահոս
Միջազգային
14:40
13.01.25
390

Ազատվենք կեղտոտ կառավարությունից. փողոց են դուրս եկել զայրացած ռումինացիները

 

Տասնյակ հազարավոր ռումինացիներ ցույցի են դուրս եկել՝ նախագահ Կլաուս Յոհանիսի հրաժարականի պահանջով: Կիրակի Բուխարեստում մոլեգնած ցույցերի պատճառը հետաձգված ընտրություններն են: Նախագահի որոշմամբ մայիսի 4-ին է Ռումինիան նոր ղեկավար ընտրելու, մինչդեռ դեկտեմեբրի 6-ին պետք է տեղի ունենար ընտրությունների երկրորդ փուլը: Վերջնական ընտրությունները չեղարկելու դատարանի որոշումը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ ապացույցներ ներկայացվեցին, որ առաջատար Կալին Ջորջեսկուն սոցիալական ցանցերի արգելված քարոզչություն է արել ու դրա հեղինակը Ռուսաստանն է: Մոսկվան հերքել է մեղադրանքը: