-
Մամուլի տեսություն
Թմրամիջոցների շրջանառության վիճակագրությունը սկսել է անհանգստացնել նաև իշխանականներին․ «Հրապարակ»
10:0024.01.25 -
Հասարակական
Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման. Ոսկան Սարգսյան
09:3024.01.25 -
Հասարակական
«Nissan»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում․ վիրավոր կա
23:5923.01.25 -
Հասարակական
Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
23:3023.01.25 -
Հասարակական
ՊԵԿ-ը նոր պարզաբանում է ներկայացրել եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ
23:0023.01.25 -
Հասարակական
Մասիսում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրшվnրներ
22:1523.01.25 -
Իրավական
Ռոբերտ Քոչարյանի արդարացումից 3 տարի անց վերաբացված գործով դատական նիստը շարունակվել է
22:0023.01.25 -
Քաղաքական
Փաշինյանն ու տիկինը անձրևի տակ են ընկել և «շահավետ առաջարկ» տարել Դավոս. Ալիևի հետ հանդիպում կլինի՞
21:5023.01.25 -
Քաղաքական
Հայաստանի եվրոպական պարադոքսը. գնո՞ւմ ենք Եվրամիություն, թե՞ կոտրատվում ենք Եվրոպայի ճանապարհին
21:4523.01.25 -
Հասարակական
Ծանուցում չեմ ստացել․ Վահրամ Սահակյանը հերքում է, թե իրեն մեղադրանք է առաջադրվել․ Oragir.News
21:3023.01.25 -
Իրավական
ՔԿՀ-ներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է․ ՄԻՊ
21:1523.01.25 -
Մշակույթ
Հայ դերասաններով «Անորա» ֆիլմը «Օսկարի» տարվա լավագույն ֆիլմ անվանակարգում է
20:4523.01.25 -
Հայլուր
Հայլուր 20։30 Վտանգավոր խաղեր՝ Հայաստանի եվրաինտեգրման շուրջ. կրակոտ ճառ է հնչել Եվրոպայում
20:3023.01.25 -
Քաղաքական
Ադրբեջանի հարձակման վտանգը.արտաքին հետախուզությունը հանգստացնում է, Հայաստանի ԱԽ քարտուղարը մտահոգ է
20:1523.01.25 -
Քաղաքական
Փաշինյանի համար դոշ տվածների մեջքը կոտրում են բարձրացված հարկերը. բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց
19:4523.01.25 -
Արտաքին քաղաքականություն
ԵԱՏՄ ու ԵՄ-ի անհամատեղելիության մասին Օվերչուկի հայտարարությունը հիմնված է իրականության ըմբռնման վրա. Զախարովա
19:3023.01.25 -
Իրավական
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
18:4523.01.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Փաշինյանն ու Ալիևը՝ Դավոսում. պատերազմի ռիսկերն են գնահատում Երևանում
18:3023.01.25 -
Հասարակական
Խարբերդի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի. երեկ նրա ծննդյան օրն է եղել
18:1523.01.25 -
Միջազգային
ԱՄՆ-ից արտաքսված միգրանտների համար Մեքսիկայի սահմանին կացարաններ են կառուցում
17:4523.01.25
Ազգային ժողովի բակում շուրջ 30 հազար դոլարով սրճարան-բար կկառուցվի․ «Հետք»
![Img default title HY Img default alt hy](https://img1-news.5tv.am/storage/files/l-ec1g6xo9lz-780x_.jpg?token=f15a56c922ef8ad1c00dd84665e3aca1)
Մինչև տարեվերջ Ազգային ժողովի բակում ամառային սրճարանի տաղավար՝ բար է կառուցվելու։ Ազգային ժողովը 2024 թվականի հունիսի 21-ին 11.5 մլն դրամ (մոտ 30 հազար դոլար) արժեքով պայմանագիր է կնքել «Արմպրոդուկտ» ՍՊԸ-ի հետ, գրում է «Հետք»-ը:
Ընկերությունն ընտրվել է էլեկտրոնային աճուրդով, սահմանվել է 11,5 մլն մեկնարկային գին։ Աճուրդին մասնակցող ընկերություններից մեկը՝ «Գլոբալ Սուփորթ» ՍՊԸ-ն, մեկնարկային գնից 100, իսկ հաղթող ընկերությունից 500 դրամ ավելի է առաջարկել՝ 11 500 100 դրամ, իսկ մյուս մասնակիցը՝ «Ֆուտբոլային դարբնոց» ՍՊԸ-ն, ամառային սրճարանի կառուցումը գնահատել է 660 մլն դրամ։ Արդյունքում ընտրվել է «Արմպրոդուկտ» ՍՊԸ-ն, պայմանագրի ընդհանուր գինը կազմել է 11 499 600 դրամ։
Ըստ կցված հատակագծի՝ տաղավարը 5,2 մետր երկարություն և 3,1 մետր լայնություն պիտի ունենա: Անհրաժեշտ տեխնիկան ձեռք բերելու համար առանձին մրցույթ է հայտարարվել։
Գնահատող հանձնաժողովի քարտուղար Ռուզաննա Հովհաննիսյանն էլ «Հետքի» հետ զրույցում նշել է, որ տաղավարի հարևանությամբ նաև սեղան-աթոռներ են տեղադրվելու, որոնց համար ևս առանձին մրցույթ է հայտարարվել։
ԱԺ բակի սրճարանը 2022-ից է կառուցվում
Ազգային ժողովի բակում սրճարան կառուցելու մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեռ 2021-ի օգոստոսին էր խոսել։ Անդրադառնալով ԱԺ շենքում լրագրողների տեղաշարժի սահմանափակման հարցին՝ Սիմոնյանը նշել էր, որ նախատեսվում է հատուկ վայր պատրաստել ԱԺ ներքին բակում` սրճարանի տեսքով, որտեղ պատգամավորները կարող են թե՛ այլ անձանց ընդունել, թե՛ լրագրողների հետ շփումներ ունենալ:
Հաջորդ տարի՝ 2022-ի դեկտեմբերին «Հիպերնովա» ՍՊԸ-ի հետ շուրջ 4,7 մլն դրամի պայմանագիր է կնքվել, որով ընկերությունը պարտավորվել է 20 աշխատանքային օրում բակում սալիկապատման աշխատանքներ իրականացնել։ Հաջորդ տարվա սեպտեմբերին աշխատանքների 2-րդ փուլի մրցույթ է հայտարարվել։ Մասնակցել է նաև «Հիպերնովա» ՍՊԸ-ն, սակայն հաղթող է ճանաչվել մեկ այլ ընկերություն՝ «Լիդեր Քնսթրաքշն» ՍՊԸ-ն, կնքվել է շուրջ 1,9 մլն դրամի պայմանագիր։ Այս ընկերությունը հիմնադրվել է 2022-ի մայիսին։ Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ հիմնադիր տնօրենը Կոլյա Ցուցուլյանն է՝ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանի 21-ամյա որդին։
Ազգային ժողովի և «Լիդեր Քնսթրաքշն» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագիրը, սակայն, 2023-ի հոկտեմբերին ԱԺ աշխատակազմը միակողմանի լուծարել է․ ըստ տեխնիկական բնութագրի և օրացուցային գրաֆիկի՝ ընկերությունը 30 օրում պիտի ավարտեր աշխատանքները, բայց, ինչպես նշված է պայմանագիրը լուծարելու հայտարարության մեջ, հոկտեմբերի 24-ի դրությամբ աշխատանքները սկսված չեն եղել։
Ի վերջո, ԱԺ բակում սալիկապատման աշխատանքներն ավարտելու համար երրորդ մրցույթն է հայտարարվել, Մարիամ Պետրոսյան Խաչատուրի ԱՁ-ի հետ 2,3 մլն դրամի պայմանագիր է կնքվել։
Տաղավար-բարի ձեռքբերման մրցույթում հաղթած «Արմպրոդուկտ» ՍՊԸ-ի սեփականատեր Ռոբերտ Գևորգյանից հետաքրքվեցինք՝ երբ կավարտվեն տաղավարի կառուցման աշխատանքները։ Գևորգյանը հստակ ժամանակահատված չի նշել, ասել է՝ պայմանագրում նշված դեկտեմբերի 25-ից շուտ պատրաստ կլինի։
-
22:30 23.01.25 Ավինյանի 20 դրամանոց նահանջը՝ քաղաքացիների կորած հավատի դեմ Կարդալ ավելին
-
21:50 23.01.25 Փաշինյանն ու տիկինը անձրևի տակ են ընկել և «շահավետ առաջարկ» տարել Դավոս. Ալիևի հետ հանդիպում կլինի՞ Կարդալ ավելին
-
21:45 23.01.25 Հայաստանի եվրոպական պարադոքսը. գնո՞ւմ ենք Եվրամիություն, թե՞ կոտրատվում ենք Եվրոպայի ճանապարհին Կարդալ ավելին
-
20:15 23.01.25 Ադրբեջանի հարձակման վտանգը.արտաքին հետախուզությունը հանգստացնում է, Հայաստանի ԱԽ քարտուղարը մտահոգ է Կարդալ ավելին