Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:00
15.01.25
516

Բացահայտ սրում՝ հայ-ռուսական հարաբերություններում կամ բողոքի նոտա Մոսկվային. Կիսելյովը չափն անցե՞լ է

Հայ-ամերիկյան քայլ առաջին զուգահեռ շարունակվում է հետընթացը հայ-ռուսական հարաբերություններում: Հայաստանի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել մեր երկրում Ռուսաստանի դեսպանին՝ Դմիտրի Կիսելյովի կիրակի՝ «Շաբաթվա լուրեր» հաղորդման ընթացքում հնչեցրած մտքերի համար: Հայաստանի արտգործնախարարությունը պնդում է, որ «արհեստականորեն գեներացված խոսույթներ են հնչել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»: Կիսելյովը, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին է խոսել՝ հիշեցնելով Ալիևի պնդումները, թե այդ ճանապարհը բացվելու է: «Չեմ հասկանում, թե կոնկրետ ո՞ր հայտարարությունն է վիրավորել հայ եղբայրներին։ Առայժմ մեկնաբանելու ոչինչ չկա»,- News.ru-ին ասել է Կիսելյովը: Քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանը տարօրինակ է համարում, որ արտգործնախարարությունը երեք օր հետո է արձագանքում Կիսելյովին, բայց նաև ընդգծում է, որ Ռուսաստանը պաշտոնական մակարդակում հերքում է, թե Զանգեզուրի միջանցքի մասին որևէ պայմանավորվածություն կա: