-
Մամուլի տեսությունԵվրաքվեի նախագծում, պարզվում է՝ իրավական տարրական ձևակերպումներում սխալներ են թույլ տրվել․ «Հրապարակ»10:1024.01.25
-
Մամուլի տեսությունՀայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել․ «Ժողովուրդ»10:0724.01.25
-
Մամուլի տեսությունԹմրամիջոցների շրջանառության վիճակագրությունը սկսել է անհանգստացնել նաև իշխանականներին․ «Հրապարակ»10:0024.01.25
-
ՀասարակականՏավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման. Ոսկան Սարգսյան09:3024.01.25
-
Հասարակական«Nissan»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում․ վիրավոր կա23:5923.01.25
-
ՀասարակականՄալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց23:3023.01.25
-
ՀասարակականՊԵԿ-ը նոր պարզաբանում է ներկայացրել եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ23:0023.01.25
-
ՀասարակականՄասիսում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրшվnրներ22:1523.01.25
-
ԻրավականՌոբերտ Քոչարյանի արդարացումից 3 տարի անց վերաբացված գործով դատական նիստը շարունակվել է22:0023.01.25
-
ՔաղաքականՓաշինյանն ու տիկինը անձրևի տակ են ընկել և «շահավետ առաջարկ» տարել Դավոս. Ալիևի հետ հանդիպում կլինի՞21:5023.01.25
-
ՔաղաքականՀայաստանի եվրոպական պարադոքսը. գնո՞ւմ ենք Եվրամիություն, թե՞ կոտրատվում ենք Եվրոպայի ճանապարհին21:4523.01.25
-
ՀասարակականԾանուցում չեմ ստացել․ Վահրամ Սահակյանը հերքում է, թե իրեն մեղադրանք է առաջադրվել․ Oragir.News21:3023.01.25
-
ԻրավականՔԿՀ-ներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է․ ՄԻՊ21:1523.01.25
-
ՄշակույթՀայ դերասաններով «Անորա» ֆիլմը «Օսկարի» տարվա լավագույն ֆիլմ անվանակարգում է20:4523.01.25
-
ՀայլուրՀայլուր 20։30 Վտանգավոր խաղեր՝ Հայաստանի եվրաինտեգրման շուրջ. կրակոտ ճառ է հնչել Եվրոպայում20:3023.01.25
-
ՔաղաքականԱդրբեջանի հարձակման վտանգը.արտաքին հետախուզությունը հանգստացնում է, Հայաստանի ԱԽ քարտուղարը մտահոգ է20:1523.01.25
-
ՔաղաքականՓաշինյանի համար դոշ տվածների մեջքը կոտրում են բարձրացված հարկերը. բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց19:4523.01.25
-
Արտաքին քաղաքականությունԵԱՏՄ ու ԵՄ-ի անհամատեղելիության մասին Օվերչուկի հայտարարությունը հիմնված է իրականության ըմբռնման վրա. Զախարովա19:3023.01.25
-
ԻրավականԿարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան18:4523.01.25
Բացահայտվել է հրեական կրոնական կենտրոնի գույքը վնասելու դեպքը․ մեկ անձի մեղադրանք է ներկայացվել
2024 հունիսի 10-ին ֆիզիկական անձից ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ գիշերը, անհայտ անձը հարձակվել է Երևանի Նար-Դոսի փողոցում գտնվող հրեական կրոնական կենտրոնի վրա և քարով հարվածել ու կոտրել է նշված կենտրոնի պատուհանի ապակին՝ պատճառելով գույքային վնաս:
Հաղորդման կապակցությամբ կազմված նյութերն ստանալուց հետո ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի կողմից Ոստիկանությանը հանձնարարվել է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ դեպքի իրական հանգամանքները, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ենթադրյալ հանցագործության շարժառիթը, դրդապատճառները պարզելու ուղղությամբ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 10-ին՝ ժամը 01։43-ին, և «Հրեական կրոնական» կենտրոնի գրասենյակի պատուհանին քարով հարվածել և ապակին կոտրել է Արտաշատ քաղաքի 35-ամյա բնակիչը, ապա դիմել փախուստի։
Ոստիկանության կողմից վարույթն իրականացնող մարմնին ներկայացվել է նաև ձերբակալված նշված անձը։
Դեպքի առթիվ 2024թ․ հունիսի 15-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
35-ամյա անձը տվել է ինքնախոստովանական ցուցմունք, նրա մասնակցությամբ կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում Նար-Դոս 23 հասցեի Հրեական կրոնական կազմակերպության պատուհանը եղել է կոտրված, իսկ գետնին հայտնաբերվել և վերցվել է երկու քար: Առգրավվել և ուսումնասիրվել են տարածքը տեսագրող սարքի պարունակության՝ դեպքին վերաբերելի հատվածները։
Քննությամբ պարզվել է, որ նշված անձի կողմից կրոնական հաստատության պատուհանին հարվածելու, գույքային վնաս պատճառելու շարժառիթը եղել է ազգային, էթնիկական թշնամանքը։
2024թ․ հունիսի 17-ին միջնորդություն է հարուցվել հսկող դատախազին 35-ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է, վերջինիս ներկայացվել է մեղադրանք:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը մերժվել է, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
- 22:00 23.01.25 Ռոբերտ Քոչարյանի արդարացումից 3 տարի անց վերաբացված գործով դատական նիստը շարունակվել է Կարդալ ավելին
- 21:15 23.01.25 ՔԿՀ-ներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է․ ՄԻՊ Կարդալ ավելին
- 20:00 23.01.25 Կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր կասկածելի զանգվածներ Կարդալ ավելին
- 19:00 23.01.25 Ամասիայում բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք (տեսանյութ) Կարդալ ավելին