-
Հասարակական
Պարեկները Դավիթաշենի կամրջի վրա, վտանգելով իրենց կյանքը, փրկել են քաղաքացուն
10:0023.03.25 -
Քաղաքական
Ընդամենը 5 տարի առաջ Ստեփանակերտը Հայաստանի չորրորդ խոշոր քաղաքն էր. Վարդան Ոսկանյան
22:4522.03.25 -
Հասարակական
Երևանում «Կորեայի ձոր»-ի մի ամբողջ փողոց ողողված է կեղտաջրերով, «Վեոլիա ջուր»-ը ոչինչ չի անում
22:1522.03.25 -
Միջազգային
Գերմանիայի նախագահը ստորագրել է պաշտպանական ծախսերի ավելացման սահմանադրական փոփոխությունները
21:4522.03.25 -
Քաղաքական
Ռազմական դպրոց, աշխատատեղեր՝ Գյումրիում. Վարդան Ղուկասյանը «նոր փուլ» է սկսում Հայաստանի համար
21:1522.03.25 -
Միջազգային
Լաս Կրուսեսում հրաձգության հետևանքով զոհվածների թիվը հասել Է երեքի․ կան վիրավորներ
21:0022.03.25 -
Մշակույթ
Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում այսօր մեկնարկել է Թատերական շաբաթը
20:4522.03.25 -
Հայլուր
Հայլուր 20։30 Դաժան բախումներ՝ թուրքական փողոցներում. Ստամբուլում Էրդողանի օրերը հաշվում են
20:3022.03.25 -
Իրավական
Հյուր գնացած տղամարդիկ խմել, ծեծել են միմյանց ու տանտիրոջը. նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց
20:1522.03.25 -
Քաղաքական
Թե՛ խաղաղությունը և թե՛ պատերազմը քաղաքական դրսևորման ձևեր են. Վահագն Սարոյան
20:0022.03.25 -
Իրավական
Ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն է բացահայտվել․ երկու անձ ձերբակալվել է
19:4522.03.25 -
Քաղաքական
Բոմբը պետք է գցեն ժողովրդի վրա` ասեն վտանգավո՞ր ա. Սոթքում չեն հասկանում ՊՆ-ի տարօրինակ հերքումները
19:1522.03.25 -
Հասարակական
Զգուշացում․ ձեր անձնական տվյալը կարող է հայտնվել որևէ խարդախության կամ կիբեռհանցագործության թիրախում
19:0022.03.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Վտանգավոր կրակոցներ հնչե՞լ են սահմանին. Սոթքի բնակիչները պատմում են
18:3022.03.25 -
Հասարակական
Ահազանգ․ խոզերի մեծաքանակ ներմուծումը տեղական տնտեսվարողների համար ստեղծում է մրցակցային անհավասար պայմաններ
17:4522.03.25 -
Միջազգային
Իրանը կոչ է արել իսլամական պետություններին անհապաղ քայլեր ձեռնարկել Իսրայելի գործողությունների դեմ
17:3022.03.25 -
Իրավական
Երևանի պարեկները բակային շրջագայության ընթացքում ատրճանակ և դանակ են հայտնաբերել
17:1522.03.25 -
Հասարակական
Խորթ մայրը փայտե քանոնով հարվածներ է հասցրել 10-ամյա երեխային․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
17:0822.03.25
Բացառիկ սեպագրեր են հայտնաբերվել Էրեբունու տարածքում. Միքայել Բադալյանը մանրամասներ է հայտնում․ Aravot.am

Հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբը, որի համաղեկավարներն են հայկական կողմից՝ պատմական գիտությունների թեկնածու, հնագետ Միքայել Բադալյանը, իսկ ֆրանսիական կողմից՝ Ստեֆան Դեշամպը, մայիս-հունիս ամիսներին Էրեբունի ամրոցում պեղումներ է իրականացրել և ֆանտաստիկ արդյունքներ գրանցել:
Aravot.am-ի հետ զրույցում Միքայել Բադալյանը հայտնեց, որ պեղումներն իրականացրել են եւ ամրոցում, եւ ամրոցից դուրս, ընդ որում ամրոցից դուրս պեղումները շարունակվել են նախորդ տարվա տեղամասում, որտեղ գտնվել էին Աքեմենյան ժամանակաշրջանի հատակներ:
«Գտնվեցին կավածեփ հատակներ, կենդանական ոսկորներ, խեցեղենի մնացորդներ, ածխի ու կառույցի հետքեր: Սա փաստում է, որ հետուրարտական փուլում այդտեղ բավական լուրջ կենսագործունեություն ունենք: Ամրոցի տարածքում պեղումներն իրականացվել են Սուսի տաճարի շուրջ գտնվող սենյակներում և այսպես կոչված՝ փոքր դահլիճում ու այդ դահլիճին կից կարասային սրահում, որը մասամբ պեղվել էր խորհրդային ժամանակաշրջանում:
Ես հատկապես ուզում եմ անդրադառնալ կարասային սրահում իրականացված պեղումներին, որովհետև այստեղ երկու կարասների միջից գտնվել են սեպագիր արձանագրություններ, որոնք պարունակում են տարողության միավորներ: Հետաքրքիր էր տարողության միավորներից մեկը. կարասի բեկորի վրա գրված էր արուսի, իսկ արուսին հազվադեպ հանդիպող միավոր է, և արուսի ձևով մենք ընդամենն ունեինք 3 կարասի բեկոր, որոնք ժամանակին գտնվել էին Հայկաբերդից՝ Արևմտյան Հայաստանից: Սա Հայաստանի Հանրապետության տարածքից գտնված արուսի տարողության միավոր պարունակող առաջին արձանագրությունն է: Ընդ որում՝ մեկ արուսին հավասար է մոտավորապես 1,5 լիտրի:
Արշավախմբի կողմից գտնվել է մեկ այլ կարասի բեկոր, որի վրա գրված էր 5 ակարկի և 6 (հավանաբար տերուսի): Մեկ ակարկին հավասար է 250 լիտրի, իսկ մեկ տերուսին՝ ակարկիի մեկ տասներորդն է: Վերջին անգամ Հայաստանի Հանրապետությունում հնագիտական պեղումների արդյունքում սեպագիր հայտնաբերվել էր 2011թ՝ կրկին Էրեբունից: 10 տարուց ավել Հայաստանում սեպագիր չէր գտնվել»,-հայտնեց հնագետը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
-
20:45 22.03.25 Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում այսօր մեկնարկել է Թատերական շաբաթը Կարդալ ավելին
-
15:15 22.03.25 «Անահիտից Մարիամ. Մայր Աստվածություն» ցուցադրությունը երկարաձգվել է Կարդալ ավելին
-
14:58 21.03.25 Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 7 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում Կարդալ ավելին
-
20:48 17.03.25 Ֆիրդուսի թաղամասում իրականացվող շինաշխատանքների ընթացքում հայտնաբերվել է աղյուսե պատ. կսահմանվի հնագիտական հսկողություն Կարդալ ավելին