Լրահոս
Համայնքներ
22:02
18.07.19
43

Բախումներ Իջևանում. վիրավորներ և բերման ենթարկվածներ կան

Ինչպե՞ս զարգացան իրադարձությունները Իջևանում: Այստեղ հասունացող սոցիալական բողոքի մասին տեղի իշխանավորները տեղյակ են եղել անցած գիշերվա միջադեպից դեռ երկու օր առաջ: Տավուշի մարզպետի հետ են հանդիպել քաղաքացիները: Հանդիպումը անարդյունք ելք է ունեցել ու նրանք այդ օրը մի քանի ժամով փակել են միջպետական ճանապարհը:
Մարզից ընտրված պատգամավորներ են նրանց հետ հանդիպել: Բանակցությունից հետո բացել են: Սակայն ծառահատում նրան բարձրացրած հարցերի պատասխանները՝ շարունակել են օդում կախված մնալ: Քաղաքացիները ստիպված երեկ երեկոյան՝ նորից դիմել են ծայրահեղ քայլի՝ փակելով մայրուղին: