Լրահոս
Քաղաքական
19:21
11.12.24
128

Բաքվի հին և նոր մեղադրանքները. հայ-ադրբեջանական բանակցություն՝ Փաշինյան-Ալիև օպերատիվ կապո՞վ

 

Իսկապե՞ս Ադրբեջանի համար խնդիր է Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, թե դա հերթական հորինված պահանջն է խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգելու համար: Կես տարի Բաքվի հետ բանակցած Հայաստանի նախկին արտգործնախարար Արա Այվազյանը կարծում է՝ Ադրբեջանը պատճառներ է փնտրում խաղաղության գործընթացը ձգձգելու համար: Երկու օր առաջ է Ադրբեջանը նորից պահանջելլ փոխել Սահմանադրությունը, ինչին պատասխանելով՝ Փաշինյանը X-ում հիշեցրել է Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը: